loader
«ՀԺ». ՀՀԿ-ն երթին չի մասնակցի՝ ուշադիր կհետևի

«ՀԺ». ՀՀԿ-ն երթին չի մասնակցի՝ ուշադիր կհետևի

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազ­մակերպելու է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ:

«ՀԺ»-ն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց իշ­խանությունները մտավախություն չունե՞ն, քանի որ մինչ նրանք կոչ են անում երթերը դադարեցնել, դրան զուգահեռ արտախորհրդարանական ու­ժերն են ոտքի կանգնում: «Արտախորհրդարանական ուժերի նման ծրագրե­րը երթ անցկացնելու, ինչ-որ տեղ ընկալելի է, իսկ խորհրդարանական ուժե­րը, որ ունեն ԱԺ-ի ամբիոնը, երկրի թիվ մեկ ամբիոնը, որտեղ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները դա ընկալելի չէ: ՀԱԿ-ը չունի ամբիոն, ներկայացված չէ ԱԺ-ում, բայց տեսանք ԵԼՔ-ի երթի արդյունքը, եթե դա իրենց գոհացնում է, կարող են շարունակել»,- ասաց Վահրամ Բաղդասար­յանը:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, հնարավո՞ր է, որ Մարտի 1-ի գոհերի 10-րդ տարելիցին անցկացվող միջոցառումը դառնա ընդվզման առիթ, քանի որ տեսակետ կա, որ իրական մեղավորները չեն պատժվել, Բաղդասար­յանն ասաց. «Համբերենք, երթը լինի կխոսենք այդ մասին: Ես հեռանալու մտադրություն չունեմ, բոլորս այստեղ ենք»:

Դիտարկմանը, որ դա համազգային ողբերգություն էր, քանի որ 10 անմեղ զոհ ունեցանք, հնարավո՞ր է, որ իշխող ՀՀԿ-ն  մասնակցի երթին, Վահրամ Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց: «Մենք չենք մասնակցելու, ուշադիր կհետևենք»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս