loader
«ՀԺ»․ Ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն

«ՀԺ»․ Ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբե­րությունները տարբեր մակարդա­կի են և տարբեր նպատակներ են հետապնդում: Բացի այդ, ԵԱՏՄ-ն, ոչ անհիմն, ասոցացվում է Ռուսաս­տանի և ՀԱՊԿ-ի հետ, ուստի սեր­տորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ: Այս իրողու­թյունը չափազանց զգայուն է դարձնում ՀԱՊԿ անդամների կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև շփումները: Բնական է, որ ԵԱՏՄ-ի նկատմամբ, որի հետ համագոր­ծակցությունը ենթադրում է նաև որոշակի ինտեգրացիոն գործըն­թաց, հայ հասարակությունն ավե­լի խստապահանջ է: Հետևաբար ԵԱՏՄ-ի նկատմամբ հայ հասարա­կության արտահայտած վստահու­թյունն անհամադրելի է ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի հետ:

Դեսպանի՝ Հայաստան-ԵՄ հե­տագա համագործակցությանը վե­րաբերվող խոսքում կարմիր գծով անցնում էր նոր կառավարության կողմից «հստակ գաղափարներ» ներկայացնելու մասին միտքը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով բրյուսելյան այ­ցի արդյունքները, նշել էր, որ ԵՄ առաջնորդների կողմից հնչել են միայն հաճոյախոսություններ: Ըստ նրա՝ Հայաստանի ուղղու­թյամբ քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ էր։ Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ Պյոտր Սվիտալսկին հավաստիացրեց, որ ԵՄ-ն բաց է լսելու կառավարության ակնկա­լիքները: Նա նաև նշել է, որ կառա­վարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնում է, թե ինչ սպասե­լիքներ ունեն իրենք ԵՄ-ից: Նրա խոսքով միայն համապարփակ պատկեր ունենալուց հետո իրենք կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին:

«Մենք ցանկանում ենք հայկա­կան մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ինչ ձևով, ինչ­պես ԵՄ-ն կարող է օգնել: Որոշ նախարարություններից մենք նախնական գաղափարներ ստա­ցել ենք, մենք կցանկանանք համապարփակ պատկեր ունենալ, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել»,- ասել է դեսպանը:

Խոսելով Հայաստան-ԵՄ հե­տագա հարաբերությունների մա­սին, Սվիտալսկին շեշտել է, որ հա­րաբերությունների հիմքը համա­պարփակ և ընդլայնված գործըն­կերության մասին համաձայնա­գիրն է, ինչպես նաև «մինչև ապրիլյան իրադարձությունները ըն­դունված՝ համագործակցության առաջնահերթությունների մասին փաստաթուղթը»: Այդուհանդերձ, նա չի բացառել, որ առաջնահերթությունները կարող են փոխվել:

«Եթե հայկական կողմը կար­ծում է, որ այս փաստաթղթերը կարիք ունեն լրացվելու, նոր որա­կի բերվելու՝ մենք սպասում ենք հստակ գաղափարների», - նշել է Սվիտալսկին:

Սակայն, Սվիտալսկու խոսքով, հայկական կողմի ուղերձն այն է, որ ԵՄ հանդեպ քաղաքականու­թյան մեջ փոփոխություն չկա, և ծագել է արդարացի հարց՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հա­յաստանի հանդեպ ԵՄ քաղաքա­կանության մեջ:

ԵՄ դեսպանի մոտեցման մեջ նկատվում են եվրոպական տե­սանկյունից միգուցե արդարացի, սակայն Հայաստանի համար առայժմ անընդունելի արտաքին վեկտորի փոփոխության որոշակի ուղերձներ: Արտաքին վեկտորի փո­փոխությունն անընդունելի է այնքա­նով, որ քաղաքական ուղղվածու­թյունը սերտորեն կապված է Հա­յաստանի անվտանգության ապահովման հետ: Իսկ Եվրոպական մի­ությունը, որն անգամ ՆԱՏՕ-ի շրջա­նակներում սեփական անվտանգու­թյունն ապահովելու գործում ֆի­նանսական խնդիրներ ունի, ցավոք, չի կարող երաշխավորել Հայաս­տանի անվտանգությունը:

Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականության ուղղվածու­թյան վրա չազդող համագործակցությանը և «հայկական կողմի հս­տակ գաղափարներին», ապա դրանք, ամենայն հավանականու­թյամբ, կհստակեցվեն կառավարության ներկայացուցիչների և ԵՄ դեսպանի շարունակական հանդիպումների ընթացքում, եթե իհարկե վերջինիս մոտեցումը ցանկալիին հակառակ արդյունք չտա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս