loader
«ՀԺ». Ի՞նչ է տեղի ունենում տնտեսական դաշտում

«ՀԺ». Ի՞նչ է տեղի ունենում տնտեսական դաշտում

Փորձենք հասկանալ, թե այնուամենայ­նիվ ինչո՞ւ հեղափոխությունից հետո տնտեսական աճի տեմպե­րը դանդաղեցին:

Հիմնական պատճառը, կարծում ենք, բիզնես-շրջանակների սպասողական վիճակն էր։ Շատերն անգամ բողոքում են, թե «նախկինում ամեն ինչ հասկանալի էր՝ գիտեինք, թե ում ինչքան կաշառք ու ինչքան ատկատ պիտի տանք, որ բիզնես անենք ու երաշխավորված եկամուտներ ստանանք, իսկ հիմա խաղի կա­նոնները փոխվել են, նորերը ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ որևէ ձևով աջակցում են, շվարել-մնացել ենք»: Եվ սրա մեջ ճշմարտության որոշակի բաժին, իհարկե, կա: Որովհետև նախկինում իսկապես խաղի հստակ կանոններ կային, և դրանցով առաջնորդվելը տն­տեսական որոշակի աճ ապահովում էր։ Ապահովում էր նաև ֆի­նանսական հոսքերի որոշակի աշխուժություն: Որևէ մեկն, օրինակ, հսկայական կաշառք էր տայիս որևէ բարձրաստիճան պաշտոն­յայի պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու հա­մար, ու վստահ էր, որ այդ աշխատանքի շնորհիվ մի քանի տարում «հանելու է» կաշառքի փողը: Պաշտոնյան էլ իր հերթին վերցրած կաշառքը «արխային» դնում էր գործի մեջ վստահ լինելով, որ դեռ երկար ժամանակ պահպանելու է պաշտոնը ու դրա շնորհիվ ծաղ­կեցնելու է իր բիզնեսը: Կամ, ասենք, օլիգարխներն էին մեծ ներդ­րումներ անում վստահ լինելով, որ գերշահույթները երաշխավոր­ված են (մենաշնորհների, հարկային «արտոնյալ պայմանների» կամ պետական գնումների համակարգի շնորհիվ):

Հիմա խաղի կանոնները փոխվել են (համենալն դեպս հին կա­նոնները չեն գործում), իսկ գործարար շրջանակներին համառո­րեն թվում է, թե այս ամենը ժամանակավոր երևույթ է, ու փոխվել են ընդամենը դերակատարները: Եվ այդպես մտածելով համառորեն փորձում են գտնել «նոր դերակատարներին» ու կապեր հաստա­տել նրանց հետ: Ու քանի որ չեն գտնում՝ չեն էլ համարձակվում ընդլայնել իրենց բիզնեսները կամ սկսել նորերը: Շատերի գլխում չի տեղավորվում այն միտքը, որ «կռիշների» ու «ատկատների» ժա­մանակներն անցել են, խաղի չգրված կանոններ պարզապես չկան, իսկ բիզնեսի դաշտում գործում են միայն օրենքները: Մե­ղադրել չի կարելի, տասնամյակներ շարունակ Հայաստանում այդ­պես է եղել (անգամ խորհրդային տարիներին), իսկ տասը ամիսը չափազանց փոքր ժամանակահատված է՝ տասնամյակներով ար­մատավորված մտածելակերպը հաղթահարելու համար։

Ուշադրություն դարձրեք եթե անգամ բիզնես-շրջանակները վերջնականապես գիտակցեն, որ խաղի կանոններն անշրջելիորեն փոխվել են, դա դեռևս ինքնին տնտեսության թռիչքաձև աճ չի երաշխավորելու: Ի վերջո Հայաստանում կան բազմաթիվ խոշ­որ գործարարներ, ովքեր սովոր են աշխատել միայն արտոնյալ պայմաններում ու նոր իրողություններին (ազատ մրցակցությանը) կարող են պարզապես չդիմանալ: Այդ դեպքում նրանցից շատերը կփորձեն իրենց բիզնեսները դուրս հանել երկրից: Ու թեև «սուրբ տեղը դատարկ չի մնում», և նրանց կփոխարինեն նորերը, ովքեր ավելի մրցունակ կլինեն, բայց դա տևական գործընթաց է։ Իսկ կարճաժամկետ կտրվածքով տնտեսական ցուցանիշները կարող են նույնիսկ վատթարանալ:

Բայց սա երևի միակ ճանապարհն է: Եթե, իհարկե, տնտե­սության առողջացումն ավելի կարևոր ենք համարում, քան մե­խանիկական աճը:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս