loader
«ՀԺ». Իրանի հետ՝ ազատ առևտրի գոտի

«ՀԺ». Իրանի հետ՝ ազատ առևտրի գոտի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրա­դարձել է ԵԱՏՄ-ի ու Իրանի համագործակցության հե­ռանկարներին «Իրան և Հյուսիսային Կովկաս» հա­մաժողովին:

Համաժողովին քննարկվել են ՌԴ-ի կովկասյան տարածաշրջաննե­րի ու Իրանի սոցիալական, տնտե­սական և մշակութային կապերը:

Նիկիշինան նշել է, որ ՌԴ-ի ու Իրանի հարաբերությունները մնում են աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը, որտեղ առկա է համատեղ ծրագրերի իրականացման հետաքրքրություն, այդ թվում՝ տարածաշրջանային առանցքում:

Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրենք կկարողանան միացնել նաև Իրան համագոր­ծակցության առկա ֆորմատնե­րին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի ազատ տնտեսական գոտու շրջանակնե­րում, որի շուրջ իրենք բանակցում են իրանցի գործընկերների հետ:

Հիշեցնենք, որ այժմ Իրանի հետ ՀՀ նախաձեռնությամբ ընթանում են բանակցություններ ազատ առևտրի գոտու մասին ժամանա­կավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Այս տարվա մարտին Եվրասիական միջկառավարա­կան խորհրդի մասնակիցները Բիշքեկում կարգադրություն են ստորագրվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծ­ման ժամանակավոր համաձայնագրի պատրաստման մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը նա­խատեսվում է ստորագրել մինշև 2017 թվականի կեսը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս