loader
«ՀԺ». Քոչարյանը չի ցանկացել առերեսվել Արշակ Կարապետյանի հետ

«ՀԺ». Քոչարյանը չի ցանկացել առերեսվել Արշակ Կարապետյանի հետ

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին երեկ Հժ-ին ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Թեև Քոչարյանը նախաքննության ընթաց­քում ցուցմունք չի տվել, սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի համաձայն անձը, որը մե­ղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին՝ այս դեպքում Արշակ Կարապետյանին: Այս որոշման հիման վրա էլ քննիչը առերես հարցաքննություն է կազմակերպել: «Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել և ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության: Այդ գործողությա­նը ներկա են եղել միայն Արշակ Կարապետյանը և քննիչը ու անունը դրել են առերես հարցաքննություն»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին՝ սույն գործով կա՞ն ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են, կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյան ասել էր, որ կա ցուցմունք, որի մի հատվածը, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ Ալում յանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: «Ցուցմունք տված անձը այդ ցուցմուն­քից հետո բավական լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասել էր Ալումյանը, սակայն անուն չէր նշել:

Երեկ, սակայն, Ալումյանը հաստատեց, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձը հենց Արշակ Կարապետյանն է: Վերջինս 0038 գաղտնի հրամանով երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր, 2008 թ-ին պաշտպանության նախարարի 0038 հրամանով նշանակվել էր վարչակազմի պետի հա­տուկ հանձնարարությունների գծով տեղակալ:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս