loader
«ՀԺ»․ Քոչարյանը դարձյալ դատի է տվել

«ՀԺ»․ Քոչարյանը դարձյալ դատի է տվել

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվականին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պա­հանջելով իբր իրեն զրպարտելու համար։ 1iո.am–ի փոխանցմամբ, անկախ մամուլի դեմ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած հերթական քայլի պատ­ճառն այս անգամ 2018թ. հունիսի 7-ին թերթում և կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարոդ է կալանավորվել» վերտառությամբ հոդվածն էր, որում նշել էին, թե Մարտի 1-ի ոճրագորոծության քննությունը կարող է շարժվել մեռյալ կետից, իսկ իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գիրիգոր Գրիգորյանը հարցաքննվել և հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրա­հանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Քոչարյանի գրասենյակն ու Հատուկ քննչական ծառայությունը շտապել են հերքել հրապարակումը, իսկ Ռոբերտ Քոչարյանը որոշել է դատի տալ խոշոր գումար պահանջելով։ Առաջին անգամը չէ, որ նախկին նախագահը, որին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը կան, դատի է տալիս այս լրատվամիջոցին։ Կայքի փոխանցմամբ, Քոչարյանը ակնհայտ ջղաձգումների մեջ է՝ հրաշալի հասկանալով, թե ինչ ծանր զար­գացումներ կարող են լինել իր շուրջ։

Խմբագրակազմը հուսով է, նոր իրավի­ճակում դատարանն իսկապես անաչառ և անկախ քննություն կիրականացնի, իսկ իրավապահ մարմինները ի վերջո պատշաճ գնահատական կտան Մարտի 1-ի իրական մեղավորին։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս