loader
«ՀԺ». Լենա Նազարյանը կառաջարկի, որ իրավապահնե­րը ԱԺ-ում հաշվետ­վություն տան

«ՀԺ». Լենա Նազարյանը կառաջարկի, որ իրավապահնե­րը ԱԺ-ում հաշվետ­վություն տան

Հարցազրույց Ազգային ժողովի նախագահի տերլակալ, ՔՊ վարչության անգամ Լե­նա Նազարյանի հետ:

- Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկը և ի՞նչ տպավորություն­ներ ունեք:

Իմ սպասումները գերազանց­ված են, որովհետև այսքան ակ­տիվ քննարկում վաղուց չէր եղել ԱԺ-ում հանձնաժողովների թեկ­նածուների հարցերի շուրջ: Այդքան շատ հարցերն ու ելույթները վկա­յում են, որ մեր պատգամավորներն ունեն շատ լայն օրակարգ: Հնչե­ցին կարծիքներ ինչու ենք այդքան երկար քննարկումներ անում, եթե ի սկզբանե պարզ էր, որ հանձնաժո­ղովի նախագահների առաջադր­ված թեկնածուներն ընտրվելու են: Ես այդքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև դա է խորհրդարանի իմաստը: Շատ կարևոր է, որ խնդիրներն արձանագր­վեն, և հանրության համար պարզ լինի, որ յուրաքանչյուր պատգամա­վոր ունի իր օրակարգը:

Առաջիկայում քննարկվելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նա­խագիծը. արդեն պա՞րզ է, թե վերջնական ինչ փոփոխություն­ներ են լինելու:

ԱԺ-ին դեռ չի ներկայացվել նախագիծը, նախնական տարբե­րակը ինձ հասանելի չէ։ Երբ կա­ռավարությունը կհամարի, որ ունի բավարար հիմնավորումներ՝ հա­մախմբումներ անելու և նախագիծ կներկայացնի, այդ ժամանակ ես կասեմ իմ կարծիքը: Շատ կարևոր եմ համարում, որ կառավարու­թյունը ներկայանա բավարար հիմնավորումներով:

Ընդդիմությանը խոսում է այն մասին, որ կառավարության կա­ռուցվածքի փոփոխություններով չի վերանում «սուպերվարչապետական» համակարգը: Մասնա­վորապես, պնդում կա, որ ԱԱԾ-ն և ոստիկանությանը պետք է հանել վարչապետի վերահսկողությու­նից: Ի դեպ, նախկինում հենց «Ելք» խմբակցությանն է շրջանա­ռության մեջ դրել «սապերվարչապետական» համակարգ որակու­մը: Այս մասով փոփոխություններ սպասվո՞ւմ են:

Իրավապահ մարմինների հաշվետվողականությունը խորհր­դարանի առաջ շատ կարևոր եմ համարում և ես կարծում եմ, որ կարող ենք սահմանել մեխանիզմ­ներ, որ ինչպես գլխավոր դատա­խազն է ամեն տարի հաշվետվու­թյուն ներկայացնում իր գերատես­չության գործունեության վերա­բերյալ, այնպես էլ մյուս իրավա­պահ մարմինները ներկայացնեն: Այս դեպքում պատգամավորները հնարավորություն կունենան հար­ցեր ուղղել ուղիղ այդ ղեկավարնե­րին, բայց եթե անգամ մնա նույն կառուցվածքը, պատգամավորնե­րը կարող են իրենց հարցերն ուղ­ղել վարչապետին:

Դուք ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է այդ երկու ուժային կառույցները հանել վարչապետի ենթակայու­թյունից:

Ես կարծում եմ, որ մենք պետք է քայլ առ քայլ գնանք այդ ուղղու­թյամբ, բայց քանի որ մեր որոշում­ները մի քանի տարվա չեն, պետք է լավ մտածված լինեն: Միևնույն ժամանակ վարչապետը հնարա­վորություն ունենա շատ արագ որոշում կայացնելու, այսինքն, այդ որոշումներն էլ չպետք է վերաց­վեն, պետք է հավասարակշռու­թյունը պահպանվի:

Այս փուլում, եթե ԱԱԾ-ն և ոս­տիկանությունը շարունակեն մնալ վարչապետի ենթակայու­թյան տակ, չե՞ք կարծում, որ դա կլինի ՔՊ-ականների սկզբունքնե­րի շեղում:

Ոչ: Մասնավորապես, ես մեր խմբակցությունում այս հարցի քն­նարկման ժամանակ առաջարկելու եմ ստեղծվի հնարավորություն, որ նշված իրավապահ մարմիննե­րի ղեկավարներն ԱԺ-ում հաշվետ­վություն տան, ինչպես մյուս կա­ռույցների ղեկավարները:

Վաղը և առաջիկա մի քանի օրերին նախատեսված էին ԱԺ նիստեր: Դրանք չեն գումարվում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի պատրաստ չլինելո՞ւ պատճառով:

Կառավարության 2/3-ն արդեն ձևավորված է, և կառավարությու­նը պետք է աշխատի ծրագրի վրա և վարչապետի նշանակումից 20 օր անց պետք է այն ներկայացնի խորհրդարանին: Կառավարու­թյան կառուցվածքի փոփոխու­թյունների վերաբերյալ նախագի­ծը կառավարությունը կարող է ներկայացնել, երբ ցանկանա:

Արտախորհրդարանական ընդդիմությունը ևս քննադատում է օրվա իշխանություններին, մասնա­վորապես, ՀՅԴ Բյուրոյի ներկայա­ցուցիչ Հրանտ Մարգարյանը հայ­տարարել էր, որ 5 տարի անց ձեր քաղաքական թիմին տուն են ու­ղարկելու և իրենք են զբաղեցնելու իշխանությունը: Այս հայտարարու­թյունն ինչպե՞ս եք մեկնաբանում:

Ոչինչ չեմ մեկնաբանում: Ես ընդդիմության տեղի և դերի հետ կապված զերծ եմ մնում մեկնաբանություններից: Իմ կարգավի­ճակում կարևոր է, որ կառավարող ուժն է իր տեղում, իսկ թե որտեղ է ընդդիմությունը խորհրդարանում, թե դրսում և ինչով է զբաղված, դա իրենց անելիքն է: Ես նման խո­սակցություններին ուշադրություն չեմ դարձնում, ես ուշադրություն եմ դարձնում այն խնդիրներին, որոնք հուզում են հանրությանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս