loader
«ՀԺ»․ Լիսկան տղաների հետ 1 ամիս է արտերկրում է

«ՀԺ»․ Լիսկան տղաների հետ 1 ամիս է արտերկրում է

Մոտ 1 ամիս առաջ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը:

ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել:

Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ: Տեղեկություններ կան, որ Սուրիկ Խաչատրյանը պարզապես շտապել է լքել Հայաստանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, քանի որ ճաղերի հետևում հայտնվելու լուրջ մտավախություններ ունի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս