Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ շուտով դադարելու է գործել Երևանի N46 միկրոավտոբուսային երթուղին, որը փաստորեն, կլինի հերթականը: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, պատասխանելով մեր հարցմանը, նշում են, որ տվյալ երթուղու աշխատանքի դադարեցման հետ կապված տեղեկատվություն չունեն: Մինչև այժմ բազմաթիվ երթուղիներ դադարել են գործել տարբեր ժամանակահատվածներում: Այդ երթուղիները սպասարկող ընկերությունները հիմնականում պատճառաբանել են, որ աշխատում էին վնասով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն, վերջին 5 տարվա ընթացքում դադարեցվել է թվով 17 ավտոբուսային և թվով 11 միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքը: Տրանսպորտի վարչությունից հետաքրքրվել էինք նաև, թե տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերում կա՞ արդյոք դրույթ, որը վերաբերում է երթուղու սպասարկումը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում տույժերի կիրառմանը:
«Երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում կա դրույթ, համաձայն որի, կազմակերպությունն իրավունք ունի հրաժարվելու երթուղու սպասարկման իրավունքից այդ մասին առնվազն 50 օր առաջ տեղյակ պահելով Երևանի քաղաքապետարանին»,- ասվում է պատասխան գրության մեջ:
Նշվում է նաև, որ կախված մրցույթների արդյունքներից, միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է 3 կամ 4 տարի ժամկետով:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում