loader
«ՀԺ». Մատի 1- գործը շոկային է

«ՀԺ». Մատի 1- գործը շոկային է

Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախ­կին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեա­կան գործը 76 հատոր է:
Պաշտրղանական կողմը գործի նյութերին ծանոթա­նալու համար 76 աշխատանքային օր է խնդրել: ՀՔԾ-ից, սակայն, ՀԺ-ի հարցին ի պատասխան ասացին, որ քննիչի որոշմամբ գործի նյութերին ծանոթանալու հա­մար սահմանվել է 50 օրացուցային օր: Սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսում գործը դժվար թե մուտք լինի դատարան:

Հիշեցնենք, որ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ գործն ան­ջատվել է ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի գործից, և հայ­տարարվել նախաքննության ավարտ:

Մարտի 1-ի գո­հերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստա­բան Վահե Գրիգորյանը, «Ազատության» տաղավա­րում երեկ անդրադառնալով գործին, ասել է. «Կարող եմ ասել, որ նյութերի էն հատվածը, որոնք արդեն ուսում­նասիրել եմ, շոկային են: Ժամանակին, եթե հիշում եք, հնչեցվեց, որ հասարակությունը պիտի հոգեբանորեն պատրաստ լինի բացահայտումներին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս