loader
«ՀԺ»․ Միջազգային հանրությունը ուշադրու­թյամբ հետևում է արտահերթ ընտրու­թյուններին

«ՀԺ»․ Միջազգային հանրությունը ուշադրու­թյամբ հետևում է արտահերթ ընտրու­թյուններին

Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վայեն երեկ հայտարա­րել է, որ միջազգային հանրությունը ուշադրու­թյամբ հետևում է դեկտեմ­բերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանա­կան արտահերթ ընտրու­թյուններին:

Նա հույս է հայտնել, որ դա լինելու է ՀՀ պատմու­թյան մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխա­նությանը կտա մեծ լեգիտիմություն: Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հե­ղափոխությունն առաջ մղող հավասարության և ազատության ամրապնդմանը»: Հայաստանի ժո­ղովուրդը վերաձևում է իր ապագան, ընդգծել է նա: «Շատ կարևոր է, որ իշխանությունները առավել ամրապնդեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառական հասարակության կառուցումը: Սա կնպաստի տնտեսական զարգացմանը, ինչի կարիքը երկիրն ու­նի»,- ասել է Կլեման Նյալեցոսի Վուլեն՝ ամփոփելով իր 10-օրյա այցը Հայաստան:

Նա նկատել է, որ «ան­ցումային շրջանից ի վեր Հայաստանում խաղաղ հավաքների սահմանափակում տեղի չի ունեցել»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի խոսքով, դեռևս հարցա­կանի տակ է դատական համակարգի թափանցի­կությունը: «ՀՀ քաղաքացիների շրջանում մտահոգություններ են հնչում, որ մինչ օրս կոնկրետ արդ­յունքներ չկան մի քանի տարվա վաղեմության գոր­ծերի վերաբերյալ»,- նշել է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս