loader
«ՀԺ». Միքայել Մինասյանի հայտարարագիրը

«ՀԺ». Միքայել Մինասյանի հայտարարագիրը

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (01.11.2018) հետո 2019 թվականի փետրվարի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույ­քի և եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Մինասյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 2 առանձնատուն, 2 ավտոտնակ և 1 այգետնակ: Որպես շարժական գույք Մինասյանը հայտարարագրել է 2 ավ­տոմեքենա' «PORSCHE 911 CARRERA» և «RANGE ROVER Supercharge 5.0» մակնիշների:

Մինասյանը որպես արժեթղթեր հայտարարագրել է 2 տարբեր բաժնե­մասեր 50 հազար դրամի չափով: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրու­թյամբ Մինասյանն ունեցել է 2 մլրդ 500 մլն դրամի չափով հանձնած փոխա­ռություններ: Մինասյանը նաև հայտարարագրել է 8 մլն դրամը գերազան­ցող 63 (յուրաքանչյուրը 8 մլն-ը գերազանցում է) թանկարժեք գույք 57 գե­ղանկար, 1 գեղանկարների հավաքածու, 2 արձանիկ և 3 քանդակ:

Միքայել Մինասյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 137 մլն դրամ, 45 հազար եվրո և 34 հազար 870 դոլար: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականու­թյունները դադարեցնելու օրը Մինասյանն ունեցել է 93 մլն 326 հազար 711 դրամի եկամուտ, որից 1 միլիոն 826 հազար 711 դրամը գոյացել է աշխատավարձից, 91 միլիոն 500 հազար դրամը գոյացել է ստացված փոխառություններից և ևս 890 եվրո գոյացել է մեկ այլ փոխառություններից։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս