loader
«ՀԺ». Նաիրա Զոհրաբյան․ Հրատապ որոշման խնդիր չունենք

«ՀԺ». Նաիրա Զոհրաբյան․ Հրատապ որոշման խնդիր չունենք

Շաբաթ օրը ՀՀԿ նախագահի թեկ­նածու Արմեն Սարգսյանը Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո ասել է, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկա­յանա մոտ ապագայում: Ի՞նչ վստա­հություն է տվել այդ հանդիպումը Սարգսյանին. մեր հարցերին պա­տասխանեց Ծառուկյան խմբակ­ցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Տիկին Զոհրաբյան, նախագահի թեկնա­ծու Արմեն Սարգսյանը Ծառուկյան խմբակ­ցության պատգամավորների հետ հանդի­պումից հետո ասել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը կկայանա մոտ ապագայում, արդյո՞ք նա ձեզ հետ հանդիպումից հետո արդեն որոշ­ում է կայացրել:

- Դա իր իրավունքն է, իր որոշելիքն և եթե ինքը պատրաստ է նախագահի հետ հան­դիպմանը, դա իր իրավունքն է։ Մեզ հարցնում են, դուք ե՞րբ կկայացնեք որոշում, մենք էլ ասում ենք՝ քանի դեռ թեկնածուն քաղաքա­ցի Արմեն Սարգսյանը, չունի վերջնական որոշում առաջադրվել նախագահի թեկնա­ծու և ընդունել ՀՀԿ-ի առաջարկը, մենք ի՞նչը քննարկենք, ի՞նչ որոշում կայացնենք: Երբ ինքը կկայացնի որոշում, որ ընդունում է առաջարկը և առաջադրվում է նախագահի թեկնածու, խմբակցությունը կհավաքվի՝ պա­րոն Ծառուկյանի գլխավորությամբ, և կքն­նարկենք: Քանի դեռ ինքը չունի վերջնական որոշում, ես չեմ կարծում, թե Բարգավաճ Հա­յաստանը հրատապ որոշում կայացնելու խն­դիր ունի: Իսկ թե որ քաղաքական ուժի հետ հանդիպումից հետո է ինքը իրեն համարում նախագահի հետ պատրաստ հանդիպման, ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը ոչ թե մենք ենք, այլ Արմեն Սարգսյանը:

- Տիկին Զոհրաբյան, իսկ ինչո՞ւ է նա առանձին հանդիպում Ծառուկյան խմբակ­ցության պատգամավորների հետ և Գագիկ Ծառուկյանի հետ:

- Դա մեր կուսակցության ներքին խնդիրն է: Կարծում եմ, իմ հարգարժան գործընկեր­ներին պիտի հետաքրքրի ոչ թե մեր կուսակ­ցության ներքին հարցերը՝ թե ինչը ինչպես ենք նպատակահարմար գտնում, այլ մեր որոշումը, որը, կրկնում եմ, կլինի այն ժամա­նակ, երբ Արմեն Սարգսյանը կկայացնի որոշում առաջադրվո՞ւմ է թե՞ չէ, որից հետո իմաստ կունենա քննարկել, թե ինչպիսին կլինի մեր դիրքորոշումը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս