loader
«ՀԺ»․ Նիկոլ Փաշինյան․ Ազատ, քան երբևէ

«ՀԺ»․ Նիկոլ Փաշինյան․ Ազատ, քան երբևէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիալում գտնվելու ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde օրաթերթին:

- Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հա­յաստանում:

- Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ երրորդ Հանրապետության պատմության մեջ չկան այլևս օրենքից վեր գտն­վողներ և արտոնյալներ։ Մենք ան­նախադեպ պայքար ենք մղում կո­ռուպցիայի և ստվերային տնտեսու­թյան դեմ: Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երևանում սեպտեմ­բերի 23-ին տեղի կունենան ընտրու­թյուններ, որոնք կլինեն իր պատմու­թյան մեջ ամենից ազատը: Ի տար­բերություն մյուս հեղափոխություն­ների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տն­տեսական անկում: Հակառակը, կա­պիտալը վերադառնում է երկիր, ան­շարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաև ավանդների տեսքով: Մենք կյանքի ենք կոչել դեմոկրատական կառավարման նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում:

- Դուք ընտրվեցիք խորհրդարա­նի կողմից ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշ­ռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տևական կարող է լինել։

- Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կող­մից, ես կարող էի անվերապահ վս­տահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում և իմ: Բայց նախկին ռե­ժիմը հարկադրված էր տեղի տալ, ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, և դա իսկական սև կետ է մեր քաղա­քական իրականության համար: Բայց պետք է դիտարկել իրավի­ճակն իր դինամիկայի մեջ: Իմ ընտրվելուց քսան օր անց խորհր­դարանը քվեարկեց կառավարու­թյան ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդա­րանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում: Այդ որոշումը պիտի կատարվի, և եթե խորհրդա­րանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի: Մեր ընդդի­մախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ: Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները: Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, և ժամանակն աշխատում է մեր օգտին:

- Ձեր իշխանության գալուց ի վեր՝ դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վա­րել կատարելապես անկախ քաղա­քականություն իր դաշնակից Ռու­սաստանի առումով:

- Մենք պրո կամ հակա չենք ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպա­յին, ո՛չ Իրանին: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությու­նը պաշտպանում է բացառապես մե՛ր ժողովրդի և երկրի շահերը: Սա պարզ էր դեռ ՌԴ նախագահի հետ իմ առաջին զրույցներից, որը իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում: Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի: Նա չի միջամտում նաև այժմ իմ վարչապետության ժամանակ: Մեր հարա­բերությունները հիմնված են փոխա­դարձ հարգանքի վրա։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս