loader
«ՀԺ»․ Նոր նշանակումը՝ օրվա պահանջ

«ՀԺ»․ Նոր նշանակումը՝ օրվա պահանջ

Երեկ Արցախի պաշտպա­նության բանակի հրա­մանատարի պաշտոնից պաշտոնապես ազատվեց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այդ պաշտոնում նրան փոխա­րինեց ՊԲ շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբ­րահամյանը:
Թեև հրամանագիրը երեկ հրա­պարակվեց, սակայն կադրային այդ փոփոխությունն արդեն 2 օր է ակտիվ քննարկվում էր թե սոցցանցերում և թե ԶԼՄ-ներում:

«Սա Նիկոլ Փաշինյանի կող­մից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործըն­թացներում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ոազմական-քաղաքական գոր­ծիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, արդյո՞ք Լևոն Մնացականյանի ազատու­մը ՊԲ հրամանատարի պաշտո­նից քաղաքական պատճառներ ունի:

- Միանշանակ չի կարելի ասել չէ, և միանշանակ չի կարելի ասել, որ ունի: Բայց ամեն դեպ­քում, Նիկոլ Փաշինյանն ընտրու­թյուններից առաջ ասաց, որ պետք է անդրադառնա Արցա­խին: Կոնկրետ չի ասել, թե ում է անդրադառնալու կամ հատկա­պես որ բնագավառին, բայց ինքն ասաց, որ կոնկրետ պիտի անդրադառնա Արցախին: Եվ անդրադարձը սա է եղել: Լևոն Մնացականյանը ունի վաստակ և ավանդ, բայց նույն ձևով վաս­տակ և ավանդ ունի նաև Կարեն Աբրահամյանը, և որևէ տարբե­րություն ես չեմ տեսնում: Ընդհա­կառակը, ես կասեի, որ նոր նշա­նակումն ավելի կբարելավի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծի ամրակայունությունը: Սա կարելի է նաև քաղաքական տե­սանկյունից դիտել, որ բանակը պետք է իսկապես տարանջատ­վի այն առումով, որ քաղաքա­կան գործընթացներում՝ կոնկ­րետ ընտրություններում, բանակը չի կարելի ներգրավել:

Մինչև 2017 թվականի խորհր­դարանական ընտրությունները ներառյալ բանակը ներգրավվում էր ընտրական գործընթացներում և ապահովում էր իշխող համա­կարգի հաղթանակը: Ես համոզ­ված եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանա­կը չպետք է մասնակցի գործըն­թացներում: Ամեն մի սպա կամ զինծառայող թող քվեարկի իր խղճի թելադրանքով: Այնպիսի ազատ ընտրություններ պետք է լինեն, ինչպես եղան քաղաքապետի վերջին ընտրությունները Երևանում և Ազգային ժողովի ընտրությունը ամբողջ Հայաս­տանում: Չնայած չի ասում, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշ­ինյանի անդրադարձներից մեկը հենց դա է։

- Այսինքն Մնացականյանի ազատման պահանջը Հայաս­տանի՞ց է եկել:

- Չեմ ասում, թե Հայաստանի պահանջն էր: Դա օրվա պա­հանջն էր: Եվ ես չեմ տարանջա­տում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում «Մի­ացյալ Հայաստան»: Ես գտնում եմ, որ Հայաստան, Արցախ նույնն է։ Մի բան ասեմ, այսպես թե այն­պես Արցախը միշտ էլ ղեկավար­վել է Հայաստանից, և ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի իշխա­նությունները ընտրությունների կեղծումով դառնում են ղեկավար­ներ, իսկ Արցախի իշխանություն­ները իրենց կամակատար շարու­նակությունն են եղել միշտ էլ: Ես կարծում եմ, որ բավական է, չի կարելի այսպես շարունակել: Դա կլինի այն, որ Արցախը միանա Հայաստանին և մենք դառնանք մեկ միասնական երկիր և մեր իշ­խանությունները ձևավորվեն քա­ղաքացու իրավունքները հարգող, ագատ և արժանապատիվ ընտ­րությունների արդյունքներով:

- Ինչպե՞ս են վերաբերվում արցախցիները այս կադրային փոփոխությանը:

- Ես համոզված եմ, որ նորմալ են վերաբերվում և առաջիկայում կհամոզվեն, որ սա նորմալ բա­րելավման նպատակ ունեցող նշանակում է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս