loader
«ՀԺ»․ Ընտրակաշառքի հատկանիշներով

«ՀԺ»․ Ընտրակաշառքի հատկանիշներով

2018թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժ­նում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մա­սին որ 2018թ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տե­ղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություն­ներում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60.000 ՀՀ դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում մեկ ամս­վա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հե­տո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժի փոխանցմամբ, նկատի ունենալով, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցություննե­րի դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություննե­րին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշ­առք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բա­վարար տվյալներ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաննե­րի դատախազության ավագ դատախազը կայացրել է քրեական օրենսգր­քի 154.2. հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու որոշում և ու­ղարկվել ՀՀ գյխավոր դատախազություն քննչական ենթակայության հար­ցը լուծելու նպատակով: Նշված քրեական գործի նախաքննությունը հանձ­նարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս