loader
«ՀԺ»․ Ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին

«ՀԺ»․ Ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին

«Տարիներ շարունակ ամենաթողության վիճակում աշխատող մի շարք բու­ժաշխատողներ և բուժհիմ­նարկների ղեկավարներ սիրո և համերաշխության հեղափոխության սկզբունքները շփոթել են բեսպրեդելը շարունակելու անժամ­կետ քարտ-բլանշի հետ»:

Երեկ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով. «Արձագանքը կոշտ է լինելու՝ ՇԱՏ ԿՈՇՏ: Ու ոչ մի ստորագրահավաք ու դրանք copy-paste անող մամուլ «չի փրկելու» տարատեսակ սաբոտաժներ հրահրողներին: Աշխատանքային կարգապահությունը ու բուժհիմնարկների աշխատանքի արդյունավետու­թյունը վերականգնվելու են»: Վերջերս խառը իրավի­ճակ էր ստեղծվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկա­կան կենտրոնի շուրջ: Լուրեր էին տարածվում, որ պաշտոնից ազատվել է բ/կ տնօրեն Արա Մինասյանը: Ավե­լի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն այս հիմնարկում ուսումնասիրու­թյուններ է սկսել նպատակ ունենալով պարզել, թե որ­քան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թթ, հատկացված պետպատվերի գումարները: Ուսումնա­սիրությունները ընթացքի մեջ են, բայց արդեն նշվում է տարբեր չարաշահումների մասին: Բուժաշխատող­ներն էլ հանդես են եկել հայտարարությամբ: Նախարա­րության ստուգումները նրանք համարում են արշավ ԲԿ-ի դեմ ու այն դադարեցնելու կոչ են անում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս