loader
«ՀԺ». Օպերայի շուրջ՝ 1 հեկտար կանաչ տարածք

«ՀԺ». Օպերայի շուրջ՝ 1 հեկտար կանաչ տարածք

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպ­ման համար անհրաժեշտ է շուրշ 8000 աղբաման: Կատարված դիտար­կումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամայի ծառայությունից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքա­պետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապա­հովման ուղղությամբ:

Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Քաղաքապևո Մարու­թյանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնա­րարվել է գույքագրել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առա­ջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը: «Սա բնակիչների ընդհա­նուր գույքն է, և պետք  էքաղաքապետարանը բացատրական աշխատանք­ներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համա­տիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է քաղաքապետը: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարար­վի համաքաղաքային շաբաթօրյակ: 

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս