loader
«ՀԺ». Ոստիկանները մետրոյում հետաքրքվում են օտարերկրացիներով

«ՀԺ». Ոստիկանները մետրոյում հետաքրքվում են օտարերկրացիներով

Երեկ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարա­նում ականատես եղանք, թե ինչպես էին ոստիկանները մի զբոսաշրջիկի անձնագրային տվյալները գրանցում: Զբոսաշրջիկը Եմենից էր, երբ մուտք գործեց մետրոյի դրամարկղերի ընդար­ձակ սրահ, տարածքում ծառայություն իրականացնող ոստի­կանները մոտեցան նրան և անձնագիրը խնդրեցին: Զբոսաշր­ջիկը տրամադրեց իր անձնագիրը, որի մեջ ոստիկանները փնտրում էին վիզայի մասին նշումը: Դրանից հետո նրա անձ­նագրային տվյալները գրանցեցին թղթի վրա, որտեղ այլ ան­ձանց անձնագրային տվյալներ էլ կային: Ոստիկանները հե­տաքրքրվեցին, թե ե՞րբ է նա եկել Հայաստան, ի՞նչ նպատակով, որտե՞ղ է հանգրվանել և ե՞րբ է հեռանալու Հայաստանից:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցառում է տեղի ունենում մետրոպոլիտենում: «Ամ­բողջ աշխարհում մետրոպոլիտեններում միշտ հսկողություն կա: Պետք չէ զարմանալ, իսկ ոստիկանության գործողություն­ներն օտարերկրացիների հետ կապված, ոստիկանության գոր­ծառույթների շրջանակներում են տեղի ունենում»:

«Հայկական ժամանակի» թղթակիցը օրեր առաջ պարզել էր, որ ՀՀ ոստիկանությունը ԱԱԾ-ի հետ համատեղ հիմա էլ Երևանում է քուրդ ահաբեկիչների փնտրում: Հիշեցնենք, օրեր առաջ քրդերի փնտրտուք էր նաև Գորիսում: Այս օրերին Երևանում հայ և քուրդ ուսանողներ են հարցաքննվել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս