loader
«ՀԺ»․ Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են տուժող դարձնել

«ՀԺ»․ Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են տուժող դարձնել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երեկ առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տա­լու վերաբերյալ: Տեղեկությու­նը մեր զրույցում հաստա­տեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Մեր զրույցում նա պարզաբանեց, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակու­թյունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առե­րևույթ հաստատում են Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողու­թյուններին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դիմումը մուտք է եղել գրասենյակ:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրանք այս գործի շրջանակում տուժո­ղի կարգավիճակ ունեն: Քոչարյանին տուժող ճանաչե­լու դիմումը ամենայն հավանականությամբ պայմանա­վորված է նրանով, որ գաղտնալսված հեռախոսազ­րույցում ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը խոսել են Քոչար­յանի կալանքի մասին: Վերջինս ընդհանուր իրավասու­թյան դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա ազատ արձակվել վերաքննիչ դատարանում: Ներկա­յումս գործը գտնվում է վճռաբեկ դատարանում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս