loader
«ՀԺ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը

«ՀԺ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի այցի ժամանակ թեպետ ձյուն էր տեղում, բայց շինարարները մեծ թափով աշխատում էին: Եռահարկ շենքի գրեթե մեծ մասը քանդվում է, հանվել են ապակիները, իսկ տեխնիկայի գործադրմամբ քանդվում էին հենասյուները («բալկա»): Շենքին կից արդեն վեր են խոյանում նոր սյուները՝ տպավորություն է, որ շենքն ընդլայնվում է: Տարածքում որևէ ցուցանակ չկա, թե ինչ է կառուցվում տեղում: Երևանի քաղաքապետարանից խոստացան տեղեկացնել, թե ինչ շինաշխատանքներ են կատարվում:

Ռուբեն Հայրապետյանին պատկանող այս հյուրանոցն ավելի հայտնի դարձավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: 2012 թվականի հունիսի 17-ի երեկոյան Ավետյանը և ռազմական հոսպիտալի մեկ այլ աշխատակից Արտակ Բայադյանը Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել: Մոտ 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո Ավետյանը մահացել էր: Ավետյանը ռազմական բժիշկ էր, Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս