loader
«ՀԺ»․ Սեպտեմբերի 21-ին` մեծ դեբատ

«ՀԺ»․ Սեպտեմբերի 21-ին` մեծ դեբատ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ դեբատ է սպասվում: Հ1-ի եթերում բանավիճելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություն­ներին մասնակցող քաղա­քական ուժերի քաղաքապետների թեկնածուները:

Դեբատը տեղի է ունենալու Առաջին ալիքի «Խաղի կա­նոններ» հեռուստածրագրի շրջանակներում: Երեկ երե­կոյան հեոուստաընկերությունը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հեռուստաբանավեճի է հրավիրել քաղաբապետի բոլոր 12 թեկնածուներին: Երեկոյան դրու­թյամբ թեկնածուներից միայն տասն էին համաձայնել մասնակցել դեբատին: Նրանք են Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշ­ինք), Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցու­թյուն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կու­սակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գև­որգ Հովսեփյան («Հայք» «Հայկազունիներ» կուսակցու­թյուն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կու­սակցություն), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր» կու­սակցություն), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք):

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: Նրա մայրը վախճանվել է։

Դեբատին, փաստորեն, չի մասնակցելու միայն ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, հենց նա էր դեբատի գաղափարի հեղինակը: Զոհրաբյանը բա­նավեճի էր հրավիրել Մարությանին, վերջինս էլ հայ­տարարել էր, որ որևէ մեկին չի առանձնացնի և պատրաստ է բանավեճել բոլոր թեկնածուների հետ միասին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս