loader
«ՀԺ». Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են

«ՀԺ». Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը առերես հարցաքննվել են

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը և պաշտ­պանության նախկին նա­խարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Այս քննչական գործողու­թյունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ։
Այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՜ Սերժ Սարգսյանը, և թե՜ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:

ՀՔԾ-ն, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել: Թե քրեական գոր­ծի, և թե՜ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետևյալը. «Չենք մեկնաբանում»:

Առերես հարցաքննվելու վերաբերյալ մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Սերժ Սարգսյանի փաստաբանից, սակայն վերջինս հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ այն նախաքննական գաղտնիք է և որևէ մեկնաբա­նություն այդ մասին չի կարող տալ:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս