loader
«ՀԺ»․ Սերժ Սարգսյանը պաշտոնը դադարեցնելիս ունեցել է 107 մլն փոխառություն

«ՀԺ»․ Սերժ Սարգսյանը պաշտոնը դադարեցնելիս ունեցել է 107 մլն փոխառություն

Սերժ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողով է ներկայացրել պաշտոնը դադարեցնելուց հետո իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Որպես անշարժ գույք Սարգսյանը հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Որպես շարժական գույք Սերժ Սարգսյանը հայտարարագրել Է «MITSUBISHI MONTERO-SPORT 3.51» մոդելի ավ­տոմեքենա: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանն ունեցել է 107 մլն 998 հազար 657 դրամի հանձնած փոխառություններ:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Սարգսյանը ունեցել է 8 միլիոն դրամը գերազանցող գույք՝ 3 տեսակի, հնաոճ իրեր, կտավների հավաքածու և ժամանակակից նկարիչների կտավներ: Սերժ Սարգսյանի դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրու­թյամբ կազմել են 25 մլն 200 հազար դրամ: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը դադարեցնե­լու օրը Սարգսյանի եկամուտները կազմել են 19 մլն 871 հազար 282 դրամ, որից 3 մլն 712 հազար 194 դրա­մը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, 15 մլն 470 հազար 10 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 689 հազար 78 դրամը գոյացել է մեկ այլ աշխատավարձից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս