loader
«ՀԺ». Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը

«ՀԺ». Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը

Քաղաքագետ Արմեն Բաղ­դասարյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծա­վալուն ելույթը նախընտրա­կան ելույթի տրամաբանու­թյան ուներ: Այս մասին քա­ղաքագետն ասաց «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ՝ խոսելով Սարգս­յանի ելույթում հնչած գնա­հատականների մասին:

- Պարոն Բաղդասարյան, ՏԻՄ-երի վերաբերյալ իր ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է ՀՆԱ-ի, ԵԱՏՄ շուկայի, ժողովրդագրա­կան պատկերի և այլնի մասին: Տեսակետներ կան, որ այս ելույթն ավելի շատ վարչապետի ելույթ էր: Ինչպե՞ս կգնահատեք ելույթը 2018 թվականին ընդառաջ:

Հաշվի առնելով, որ 2018 թվա­կանի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ և վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լի­նելու այսօրվա վարչապետի և նախագահի գործողությունների հա­մար, այսինքն՝ և տնտեսության համար, և արտաքին քաղաքակա­նության՝ դա պետության առաջին դեմքի ելույթ էր և դա իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նա­խընտրական քարոզարշավը:

Այսինքն' սրանից հետո Սերժ Սարգսյանի հայտարարություննե­րը նախընտրական ոճի մե՞ջ են լի­նելու, նույնաբովանդա՞կ են լինելու:

Ես կարծում եմ, որ ինքն ար­դեն նախընտրական ռեժիմով է աշխատում և սրանից հետո հենց այդ ռեժիմով էլ շարունակելու է աշ­խատել: Այսինքն՝ ընտրություններ, որպես այդպիսին՝ վարչապետի, չի լինելու, բայց դա ուղղված է լինելու նրան, որ հասարակական ընդվզումը մեծ չլինի: Հասարակու­թյունն այնքան էլ շատ չբարկանա, որ Սերժ Սարգսյանը շարունակե­լու է պաշտոնավորել: Ընտրություն չկա, բայց իմիջի խնդիր կա, չէ՞:

Ելույթում Սերժ Սարգսյանը հիշեցնում է նաև 2040 թվականին ՀՀ-ի բնակչությունը 4 միլիոն դարձ­նելու իր նախորդ հայտարարությունը: Իրատեսակա՞ն է այդ միտքը:

Սերժ Սարգսյանն արդեն 10 տարի է պետության առաջին դեմքն է, և Սերժ Սարգսյանը միշտ արտասանել է շատ գեղեցիկ ելույթներ, որոնք երբեք իրատեսա­կան չեն եղել: Համենայնդեպս, վերջին տարվա ընթացքում իր արտասանած ելույթներից որևէ մեկն իրականություն չի դարձել գոնե կիսով չափ: Հաշվի առնելով նախորդ 10 տարիների փորձը, ես բացարձակապես իրատեսական չեմ համարում իր տեսլականը, ինչպես որ իր ցանկացած խընտրական ելույթը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս