loader
«ՀԺ»․ Սերժ Սարգսյանի զարմուհուն մեղադրանք է առաջադրվել

«ՀԺ»․ Սերժ Սարգսյանի զարմուհուն մեղադրանք է առաջադրվել

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լևոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Անի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

Լևոն Սարգսյանի դուստրը մեղադրվում է ապօրինի հարստացման ՀՀ քր.օր. 310.1-րդ հոդվածի 1-ին մա­սով և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով հետախուզվում է նաև Լևոն Սարգսյանը և նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լևոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կա­տարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթաց­քում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 մլն 800 հազար ԱՍՆ դոլար գումա­րով ավանդի պայմանագրեր: Քննությամբ հիմնավոր­վել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրի­նի հարստացել են՝ թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս