loader
«ՀԺ». Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով ցուց­մունքներ չի տվել

«ՀԺ». Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով ցուց­մունքներ չի տվել

ՀՀ պաշտպանության նախկին նա­խարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս մասին մեր հարցերին ի պատասխան ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Սեյրան Օհանյանին 2018 թվականի դեկ­տեմբերի 26֊ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) և որ­պես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա պաշտպանի հետ զրույցը՝ ստորև.

- Տիկին Պետրոսյան, մինչ Սեյրան Օհան­յանին մեղադրանք առաջադրելը, նա քանի՞ անգամ է կանչվել հարցաքննոթյան և հար­ցաքննվել:

- Որոշ տեղեկություններ կան, որ այս պա­հին չենք կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին պարոն Օհանյանը հրավիրվեց Հատուկ քնն­չական ծառայություն, նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով (սահ­մանադրական կարգը տապալելը) և նա ստացավ մեղադրյա[ի կարգավիճակ: Նշեմ նաև, որ մինչ այդ ապօրինի սահմանափակ­վել էր պարոն Օհանյանի ազատ տեղաշ­արժման իրավունքը, այն է նա չունենալով որևէ կարգավիճակ, այսինքն ոչ կասկածյա­լի, ո՛չ մեղադրյալի, նրա նկատմամբ սահմա­նափակում էր տեղի ունեցել: Պարոն Օհան­յանը այդ մասին իմացել է 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ անհրաժեշտություն էր եղել, որպեսզի նա մեկ-երկու օրով մեկներ Վրաստանի Հանրապետություն: Այդ ժամա­նակ մենք փորձեցինք ճշտել, թե ինչու է այս­պիսի խնդիր առաջացել, բայց մեզ որևէ պարզաբանում Հատուկ քննչական ծառա­յությունը հստակ չտվեց նշելով, որ իրենք որևէ կապ չունեն և այդ մասին կարող են մեզ պարզաբանել ԱԱԾ-ից: Դրանից հետո մեր կողմից գրություններ ուղարկվեցին երկու մարմիններին և միայն տևական ժամանակ հետո, արդեն հունվարի վերջերին՝ 28-29-ին, ԱԱԾ-ից մենք ստացանք պատասխան առ այն, որ իրենք չեն առնչվում այդ սահմանա­փակման հետ և այդ մասին կարող է մեզ պարզաբանում տալ Հատուկ քննչական ծառայությունը և որ իրենք են սահմանափակել պարոն Օհանյանի ազատ տեղաշարժման իրավունքը: Ակնհայտ դարձավ, որ պարոն Սեյրան Օհանյանի նկատմամբ տեղի են ու­նենում ապօրինություններ, դեռևս 2018 թվա­կանի հուիսի 11-ից. անձը եթե չունի կասկածյալի, մեղադրյալի կարգավիճակ, որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել նրա ազատ տեղաշարժի իրավունքը:

- Այսինքն՝ դեռևս հուլիսի՞ց է սահմանա­փակում եղել:

- Այո, բայց քանի որ պարոն Օհանյանը այդ ընթացքում երկրից բացակայելու անհրա­ժեշտություն չէր ունեցել, դրա համար տեղեկություն չէր ունեցել, դեկտեմբերի 20-ին է պարզվել, որ սահմանափակում է եղել: Ըստ էության, նրա նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց, որի կիրառման իրավասու­թյունը վարույթն իրականացնող մարմինը մի­անշանակ չուներ, քանի որ իմ պաշտպանյա­լը չուներ ո՛չ կասկածյալի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակ, և նրա նկատմամբ, բնակա­նաբար, չէր կարող ընտրված լինել խափան­ման միջոց, ավելին այդ մասին որևէ տեղե­կություն պարոն Օհանյանը չուներ:

- Իսկ այդ ժամանակահատվածում՝ հուլիսին, իրեն կանչե՞լ էին հարցաքննության:

Ընդամենը մեկ անգամ հրավիրվել է և որ­պես վկա հարցաքննվել:

- Այս մեղադրանքով այժմ կալանքի տակ է գտնվում Ռոբերտ Քոչարյանը, նաև կալանա­վորման որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարու­թյունյանի վերաբերյալ: Ինչպե՞ս ստացվեց, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրվեց խափանման այլ միջոց՝ ստորագրությունը:

Այստեղ որևէ բան պետք չի փնտրել ընդ­հանրապես և ոչինչ էլ առկա չէ, ուղղակի վա­րույթն իրականացնող մարմինը որոշում կայացրեց ընտրել խափանման միջոց ստորագ­րություն չհեռանալու մասին, քանի որ մեր կարծիքով որևէ հիմք չունեին, որպեսզի միջնորդությամբ դիմեին դատարան:

- Սեյրան Օհանյանը ցուցմունք տվե՞լ է, ասե՞լ է, թե ի վերջո ում հրամանով է Միքայել Հարությունյանը արձակել 0038 հրամանը:

- Ես չեմ կարող նախաքննական տեղե­կություններ այս պահին ասել: Կարող եմ միայն ասել, որ՝ ոչ, նման ցուցմունքներ չեն տրվել և նման ցուցմունքներ տալու հիմքեր էլ առկա չեն:

- Այսինքն՝ նախաքննական մարմինը նման հարց չի՞ բարձրացրել:

Պետք է նշեմ, որ պարոն Օհանյանը ցուց­մունքներ չի տվել:

- Հրաժարվե՞լ է ցուցմունք տալուց:

Կարող ենք այդպես արձանագրել, հայտնի պատճառներ կան դրա համար: Հայտնի ձայնագրություն կա ԱԱԾ տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի կողմից տեղի ունեցած, որից ակնհայտ է դառնում, որ ուղղորդում կա պարոն Օհանյա­նի նկատմամբ, մասնավորապես նրա ցուց­մունք տալ-չտալու, նրան կալանավորելու հետ կապված: Գաղտնալսումը, որը հրապա­րակվեց, լայն արձագանք ստացավ, այդ ամենով պայմանավորված պարոն Օհան­յանը նման որոշում է կայացրել:

- Այդ հեռախոսային խոսակցությունում Սասուն Խաչատրյանը Արթուր Վանեցյանին ասում է՝ «Սեյրանին էլ ենք բերելու, որովհետև վաբշե ուրիշ այլանդակություն ա արել»: Ձեզ հայտնի՞ է, թե ինչի մասին է խոսքը:

- Ակնհայտ է մեզ համար, որ ոչ մի բանի մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք հստակ գիտենք, որ մեր պաշտպանյա[ի նկատմամբ առաջադրված է շինծու մեղադ­րանք, այդ մեղադրանքը որևէ հիմնավորում չունի: Չեմ կարող ասել, թե Սասուն Խաչատրյանը այլանդակություններ ասելով ինչ նկա­տի ունի: Մեզ համար դա անհեթեթություն է և ակնհայտ երևում է, որ փորձ է կատարվել ապօրինություն անել նրա նկատմամբ, ինչը և նրանք ի վերջո դեկտեմբերի 26-ին արեցին առաջադրելով այդ շինծու մեղադրանքը:

- Ասացիք ցուցմունք չի տվել բայց այնուա­մենայնիվ, գուցե ձեզ հետ զրույցում ասե՞լ է, թե 0038 հրամանի հետ կապված ինչ դիրքորոշ­ում ունի:

Ըստ էության, ցուցմունք չի տվել, ես այդ մասին ոչինչ հիմա ասել չեմ կարող, նաև նա­խաքննական գաղտնիություն կա, և ըստ էու­թյան ցուցմունքներ էլ չենք տվել:

- Ձեր պաշտպանյալը նշե՞լ է՝ մինչ արտա­կարգ դրություն հայտարարելը բանակն օգ­տագործվել է, թե՝ ոչ, ի վերջո նա ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետն է եղել:

- Մենք տեղյակ ենք, որ որևէ հակաօրինական արարք չի կատարվել, որևէ անօրինա­կանություն չի կատարվել, և բանակը չի օգտագործվել:

- Մինչ արտակարգ դրություն հայտարա­րե՞ք նկատի ունեք:

Այո, և ընդհանրապես դրանից հետո էլ որևէ գործողություն բանակի կողմից չի եղել, նույնիսկ մարտի 2-ից հետո, երբ որ արտակարգ դրություն է եղել:

- Բայց հրապարակված կադրերը հակա­ռակի մասին են խոսում, ինչո՞ւ էին տանկերը տեղակայվել Երևանում մինչ արտակարգ դրություն հայտարարելը:

- Գիտեք, հիմա ես չեմ կարող նախաքն­նական բոլոր տվյալները մանրամասնել, դեռևս նախաքննությունը չի ավարտվել, երբ այն կավարտվի, ավելի առարկայական կա­րելի է խոսել:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս