loader
«ՀԺ»․ Սեյրան Օհանյանն ասել է ովքեր են պատասխանատու

«ՀԺ»․ Սեյրան Օհանյանն ասել է ովքեր են պատասխանատու

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրա­դառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը և ամառանոցում ԱԱԾ բացահայտումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունների համապատասխան ուղղություններով բաշխում է իրակա­նացվել. դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավա­րությունից։ Իսկ ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարա­րումներին, որոնք իրականացվում են հենց զորամասի ստորաբաժանումնե­րի միջև, և այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղու­թյուններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է դա իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն։ Այսինքն, պաշտպանության նա­խարարության ղեկավարությունը գնումների գործընթացում և նաև թիկուն­քային ապահովման գործընթացում գնումները իրականացնելու, գնումների ընթացքում, որակը, քանակը, ճիշտ ժամանակին մատակարարումն իրա­կանացնելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխա­նատու են, իհարկե համապատասխան կառույցները, որոնք ներքևում են՝ զորամասային օղակում»,- գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս