loader
«ՀԺ». Տիգրան Աբրահամյան. Առաջնագծում՝ դիպուկահարների խմբեր

«ՀԺ». Տիգրան Աբրահամյան. Առաջնագծում՝ դիպուկահարների խմբեր

«ՀԺ»-ի հարցերին պատասխանում է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

- Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ նախօրեին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում Աղրրեջանը դի­մել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Սա ի՞նչ է նշա­նակում, ապրիլյան պատերազմից հետո նման բան առաջին անգա՞մ է կիրառվում:

- Վերջին տարիներին ադրբեջանական կողմն անօդաչու սարքեր միշտ էլ օգտագոր­ծել է՝ հատկապես ակտիվ էին ապրիլյան մարտական գործողությունների օրերին: Ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության, անօդաչու ինքնաթիռները մի քանի տեսակ են լինում՝ զուտ հետախուզություն իրակա­նացնելու, որոնց մենք ավելի հստակ տե­սանք ապրիլյան մարտական գործողու­թյունների ժամանակ, և անօդաչու սարքեր, որոնք արկեր են արձակում: Ինչ-որ առանձ­նահատուկ նշանակություն չեմ ուզում սրանց տալ, տարբեր տեսակի անօդաչու սարքեր միշտ էլ կիրառվել են ու սա ինչ-որ առանձնահատուկ նշանակություն չուներ:

- Պարոն Աբրահամյան, անցած շաբաթվա վերջին լուրեր տարածվեցին, նաև ռուսական կողմը հաստատեց, որ Բաքվի նավահան­գիստ ՈԴ-ից հասցվել է ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Տեղյա՞կ եք, սա հի՞ն գնում է, որը նոր է հասնում, թե՞ նոր գնումների մասին է խոսքը:

- Որքանով ես հետևում էի այդ մասին տե­ղեկատվությանը, դա, թերևս, մի քանի տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածու­թյուն է: Հատկապես նման քանակությամբ ռազմական տեխնիկան, մեկ օրում, մեկ ամ­սում կամ մեկ տարում տեղափոխել հնարա­վոր չէ։ Եթե ես չեմ սխալվում, այդ գործարքը եղել է 3-4 տարի առաջ, և սա այդ գործարքի մի հատվածն է: Ամեն դեպքում, տարածքաշրջանի լրացուցիչ ռազմականացումը լրացուցիչ լարվածության հիմքեր է ստեղծում, ան­կախ նրանից, թե այդ մատակարարողները որ երկրից են՝ Թուրքիայի՞ց, թե՞ Ռուսաստա­նից: Այս իրավիճակում այդ մատակարարում­ները ցանկալի չէին հատկապես Ադրբեջանի նման անկանխատեսելի երկրին:

- Զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի ձեռքբերումը, ի՞նչ եք կարծում, նոր զարգա­ցումների կբերի՞:

- Չեմ կարծում, որ այս մատակարարումնե­րը ուժերի հավասարակշռությունում այնպիսի փոփոխությունների են բերելու, որոնց արդյուն­քում առաջնագծում մեզ նոր զարգացումներ սպասվեն: Սա հերթական խմբաքանակ էր, ինչը չեմ կարծում, թե կտրուկ սրելու է իրավի­ճակը առաջնագծում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս