loader
«ՀԺ»․ Վահան Բադասյանի հանգուցալուծման երկու տարբերակը

«ՀԺ»․ Վահան Բադասյանի հանգուցալուծման երկու տարբերակը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ ինքը և «Լույս Արցախին» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին, շարունակելու են քաղաքական պահանջ­ների իրականացման ուղղությամբ աշխատանքներն ու պայքարը։ Բա­դասյանը նշել էր, որ հարցի հանգուցալուծման երկու տարբերակ կա։

Առաջինը, «Բակո Սահակյանը հրաժարական է տալիս և քաղաքա­կան հարթակի առկա քաղաքական ուժերը (խորհրդարանային և արտախորհրդարանային) ներկայացնում են համաձայնեցված նախա­գահի թեկնածու, որից հետո ԱԺ-ն ընտրում է նախագահ։ Նորընտիր նախագահը կազմավորում է ժամանակավոր կառավարություն և կազ­մակերպում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ՝ Ընտ­րական օրենսգրքի և Սահմանադրության հակասական և թերի դրույթների փոփոխմամբ»։

Երկրորդը, «Բակո Սահակյանի հրաժարական չտալու դեպքում Նա­խաձեռնող խումբը ձեռնամուխ է լինում այցելել ԱՀ-ի բոլոր բնակավայ­րեր և հարցը ներկայացնելով հանրությանը, ստանալ աջակցություն, ապա ճնշումներով հասնել հրաժարականին»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս