loader
«ՀԺ»․ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է

«ՀԺ»․ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում տե­ղի ունեցած քննարկումնե­րից հետո հանձնաժողովն ընդունել է ՀՀ ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան:

Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հան­դես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է Եվ­րոպայի խորհրդի պաշտոնական էջում: «Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավի­ճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ ՀՀ իշխանություն­ները ցանկանում են վերանայել Ընտրական օրենս­գիրքը համապատասխան միջազգային չափանիշ­ներին»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպա­տակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Այնուհետև Բուքիքիոն թվարկում է կարևորագույն բոլոր փոփոխությունները և առանձին-առանձին շեշ­տում, որ Վենետիկի հանձնաժողովը դրանք ողջունում է: Հանձնաժողովը նշում է, որ վերապահում ունի ռեյտինգային ցուցակների վերացման հետ կապված, սակայն շեշտում է, որ այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնություն կա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս