loader
«ՀԺ»․ Խաղային ավտոմատները՝ պրոբլեմ

«ՀԺ»․ Խաղային ավտոմատները՝ պրոբլեմ

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում և պետք է հանվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես դա կազմակերպել, որպեսզի մենք այդ խնդիրն իսկապես ճիշտ լուծենք, շատ կարևոր հարց է: Ընդհանուր առմամբ, երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է այդ խաղային ավտո­մատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա ընդհան­րապես աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամա­բանությունը փոխելը․ մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կող­մից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը․ սա շատ լուրջ խնդիր է և տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմա­կերպել: Ըստ վարչապետի՝ ահազանգեր կան, որ ոլորտի մի խումբ ընկերու­թյունների շահերը հաշվի են առնված, մյուսներինը՝ ոչ:

«Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհե­տև սա իսկապես լուրջ խնդիր է, և մարդիկ համատարած այս խնդրի մա­սին ահազանգում են»,- ասաց վարչապետը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս