loader
«ՀԺ»․ Յուրի Խաչատուրովը ծանուցագիր է ստացել

«ՀԺ»․ Յուրի Խաչատուրովը ծանուցագիր է ստացել

Հավաքական անվտանգության պաշտպանության կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Հայտնի է, որ խոսքը 10֊ամյա վաղեմության գործի մասին է՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքե­րի, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել: Այդ օրերին Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է, որ այդ կարգավի­ճակով նա առնչություն է ունեցել մարտի 1-յան դեպքերին, զինված գործողություններին: Նշվում է, որ ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հարցեր ունի Խաչատուրովին: ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատ­վությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանու­ցագիր է ստացել, Երևան կժամանի հուլիսի վերջին:

Эхо Москвы-ի դիտարկմամբ, Երևանում կարծում են, որ Խաչատուրովը ցանկանում է ՀՔԾ ներկայանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո, որը ևս այս գործով ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Նաև նշվում է, որ ինչ հանգուցալուծում էլ ստանա Խաչատուրովի հարցաքննությունը, այս փաստն արդեն հարվածի տակ է դնում նրա ու հենց ՀԱՊԿ-ի հեղինա­կությունը, անգամ եթե վերջինս որպես զինվորական ընդամենը կատարել է հրամանը: Ըստ թերթի՝ Խաչատուրովի պաշտոնավարումը ժամանակի հարց է: Միաժամանակ, Эхо Москвы-ն նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, վարչապետը նաև հրավեր է ստացել ՆԱՏՕ-ի գա­գաթնաժողովին մասնակցելու համար, իսկ պաշտոնական Մոսկվան դեռ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու մասին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս