loader
«ՀԺ»․ Զարեհ Սինանյան․ Գլենդելում հույսեր են կապում

«ՀԺ»․ Զարեհ Սինանյան․ Գլենդելում հույսեր են կապում

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը ներ­կայացնում ենք ստորև.

- Գլենդելում նույնպես այդ օրերին բողոքի ակցիաներ էին տեղի ունե­նում։ Կպատմե՞ք՝ ինչ տրամադրու­թյուն էր, մթնոլորտն ինչպիսին էր։

- Սկզբից բավական փոքր ցույ­ցեր էին կազմակերպվում, հետա­գայում որքան սրվեց Երևանում իրավիճակը, այսինքն երբ ոստիկա­նությունը սկսեց բիրտ ուժ օգտա­գործել, մարդկանց բերման ենթար­կել, Գլենդելում արդեն մարդիկ սկսե­ցին շատանալ, և ակցիաները ավե­լի կազմակերպված բնույթ կրեցին։ Կիզակետը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի առևանգման օրն էր՝ ապրիփ 22-ը։ Իհարկե, կազմա­կերպչական աշխատանքները մինչ այդ էլ սկսվել էին, բայց այդ գիշերը, երբ մենք բոլորս ուղիղ եթե­րով նայում էինք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին առևանգում, ես՝ մի խումբ համախոհների հետ ար­թուն նայում էի և ասացինք՝ 18 ժամ ունենք, և այդ ժամում պետք է մեծ ցույց կազմակերպենք, որովհետև սա իրենք երբեք չէին մարսելու։ Բա­րեբախտաբար, մեզ համախոհ մի այլ խումբ էլ՝ Արթուր Սահակյանի առաջնորդությամբ ևս լծվել էր այդ կազմակերպչական աշխատան­քին։ Մենք համադրեցինք մեր ջանքերը, արդյունքում ստացվեց Լոս Անջելեսի հայության (ոչ Ցեղասպանու­թյան հետ կապ ունեցող) ամենա­մեծ բազմահազարանոց ցույցը՝ շատ տպավորիչ, շատ պահանջա­տեր, ես նման պահանջատիրություն, բացի Ցեղասպանության ճա­նաչման հարցից, երբևէ չէի տեսել։

- Քանի որ մշտապես հետևել եք այստեղ տեղի ունեցող իրադարձու­թյուններին, ոստիկանության գոր­ծողությունները Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո և հրաժա­րականից առաջ ինչպե՞ս եք գնա­հատում։ Ձեզ համար տեսանելի փոփոխություն կա՞ր։

- Իհարկե, նկատելի էր։ Ոստիկա­նության գործողությունները իրենց սկզբնական բիրտությամբ հիշեց­նում էին ընդհանրապես ոստիկա­նության մոտեցումը ցանկացած քաղաքացիական իրավունքների դրսևորումներին, որոնք տեղի են ու­նեցել անցյալում՝ էլի նույն ձևով բեր­ման ենթարկել, մարդկանց բռնել, առևանգել, քաշքշուկ, հանցագործ ինչ-որ տարրերի օգտագործում, քաղաքացիական հագուստով, ան­հասկանալի մարդիկ, առանց հա­մարանիշի մեքենաներ, թաղային խաժամուժի բացահայտ օգտա­գործում։ Մասնավորապես՝ Էրեբունիում դիմակավորված հանցա­գործները հարձակվել էին ցուցա­րարների, նույնիսկ լրագրողների վրա, և այս ամենը կոորդինացվում էր ոստիկանության հետ, որը խայ­տառակություն է ցանկացած ոստի­կանության ուժի համար, նման բան երբևէ չի կարելի պատկերացնել։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոստիկանությունը կարծես հեռացավ փողոցներից։ Ի վերջո, այդ ցույցերը իրոք խաղաղ էին, ոս­տիկանության կարիքը չկար։ Ի վեր­ջո, երբ ամբողջ հասարակությունն է լծվում այդ աշխատանքին, անհե­թեթ է ոստիկանության միջոցով փորձել ճնշել դա։

- Թավշյա հեղափոխությունից հետո ներգաղթ հնարավո՞ր է ակն­կալել, ի՞նչ եք կարծում։

- Դժվար է նման կանխատեսում անել, բայց մի բան կարելի է հստա­կորեն արձանագրել, որ թավշյա հե­ղափոխության արդյունքում մարդ­կանց մեջ հոգեբանական հսկայա­կան հեղափոխություն է տեղի ունե­ցել։ Առաջին հեղափոխությունը հո­գեբանական է, ինչպես Հայաստա­նում, այնպես էլ Գլենդել քաղաքի շատ և շատ հայերի սրտերում հույս է առաջացել, լույս է բացվել, մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստա­նի ապագայի նկատմամբ լուրջ հույ­սեր կապել, իսկ դա ներգաղթի նա­խադրյալ է և առանց դրա, իհարկե, ներգաղթի մասին անհնար է խոսել։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս