loader
«Իրատես». «Ցանկացած երկրում, որտեղ ժողովուրդը կարողացել է իր խնդիրները հստակ ձևակերպել, հաղթել է»

«Իրատես». «Ցանկացած երկրում, որտեղ ժողովուրդը կարողացել է իր խնդիրները հստակ ձևակերպել, հաղթել է»

2018-ը սկսվեց թանկացումների ալիքով, որը հանրային մեծ դժգոհության առիթ դարձավ: «Իրատեսի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀէԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը նախ նկատեց, որ Հայաստանի պարագայում պետք չէ արտաքին և ներքին քաղաքականությունը տարանջատել, ներքին որոշում­ներն ու քայլերը պայմանավորված են դրսից եկած հրահանգներով: Ըստ քա­ղաքագետի, շատ բարդ է կանխատեսել, թե այս տարի ինչպիսի իրավիճակ կլինի տարածաշրջանում և ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաև իրանյան վերջին զարգացումները:

Վերջին շրջանում շատ է խոսվում նաև անվտանգության, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրերի մասին: Սա նո՞ր էպոխա­յի անցում է:

Ինչպես տնտեսության մի դարաշրջանն ավարտվել է, այնպես էլ՝ բանակի: Բանակից էլ մաքրվեցին բավական շատ գեներալներ: Միայն կառավարությունը չի մաքրվում: Բայց վատն այն է, որ էլի սպեկուլյատիվ բաներ են առաջ մղվում, ինչպես ազգ-բանակն է: Խնդիրնե­րը պետք է հստակ դրվեն, սպեկուլյատիվ բա­ները թերահավատություն են ծնում: Սա նաև տնտեսությանն է վերաբերում, եթե ցանկանում ես համակարգում փոփոխություններ մտցնել, պետք է իրական մեխանիզմներ մշակես:

Չնայած օլիգարխների մի մասը դուրս է եկել պետական համակարգից և իշխանության հովանավորությունից, բայց ոմանք դեռ ամուր նստած են և շարունակում են պահպանել մենաշնորհային դիրքը Նրանց ախորժակը հնարավոր չէ՞ զսպել:

Ինչպե՞ս կարող են, օրինակ Սամվել Ալեքսանյանին կամ Գագիկ Ծառուկյանին փոխել: Նրանք այն­քան խոր արմատներ են գցել, որևէ մե­կը կարո՞ղ է նրանց մոտենալ: Եթե քաղաքական բարեփոխումներ չես անում, քաղաքական մոնո­պոլիաների արմատները չես կտրում, տնտեսությունը չի կարող շնչել: Բայց այս ճանա­պարհով չեն գնում:

Ուրեմն ո՞րն է ելքը, էլի ապա­վինել նոր վարչապե­տի՞ն, թե՞ համակարգ փո­խել:

Հանրությունն այն գիտակցությանը պետք է հաս­նի, որ ինքը թելադրի փոփո­խությունները:

Փոփոխություններ ներքևի՞ց:

Այո, հանրությունը պետք է հասկացնի, որ այսպես այլևս անհնար է: Հովիկ Աբ­րահամյանը ինչու՞ գնաց «իրենց տուն», որով­հետև տասը հոգի գնացին նրա տան մոտ ու ասացին տունդ ծախիր ու տուր բանակին: Դրա­նից հետո պարզ չէ՞, որ նախագահը կանչել ու ասել է՝ ի՞նչ է, ուզում ես տասը հազար մարդ հավաքվի ու տունդ էլ վառե՞ն: Հիմա էլ այս վարչապետի տունն են ներկայացնում, մի ճգնաժամի ժամանակ էլ այնտեղ կգնան: Այ­սինքն, ժողովուրդն է հարցերը լուծում: Բոլոր երկրներում, որտեղ ժողովուրդը կարողացել է իր խնդիրները հստակ ձևակերպել, հաղթել է:

Սովորաբար, երբ երկրի ներսում ներքին լարվածություն կա, դրանից օգտվում են դրսի ուժերը և ուղղորդում: Ինչպե՞ս ժողովուրդը հանրային ճնշմամբ հասնի փոփոխություննե­րի՝ առանց դրսի ուղղորդման:

Միշտ էլ այդ ուղղորդումները կան: Երբեք մի բաժանեք ներքին և արտաքին քաղաքակա­նությունը, դա փոխկապակցված գործընթաց է: Հնարավոր չէ, որ դուք որևէ գործ փորձեք անել ու մի տասնհինգ տեղից դրանով չհետաքրքր­վեն ու չօգտագործեն դա: Սակայն դրանով պայմանավորել մեր գործողությունները մեծա­գույն սխալ է: Մի՞թե ղարաբաղյան շարժումից չեն փորձել օգտվել: Ով ասես օգտվել է, հետո՞ ինչ: Դու պետք է քո խնդիրը ձևակերպես ու մինչև վերջ գնաս:

Ո՞րն է հասարակության այսօրվա գերխն­դիրը, որը պետք է ձևակերպել ու մինչև վերջ գնալ:

Հենց նույն Կարեն Կարապետյանը, երբ դարձավ վարչապետ, հստակ ձևակերպեց՝ երկրի հիմնական խնդիրը ստվերն է: Իսկ քա­ղաքական տեսանկյունից պետք է առաջնային համարել երկրում օրինականության հաստա­տումը: Այսինքն, «Կուսակցությունների մա­սին» օրենք պետք է լինի, որ ամեն գյադա-գյուդա իրավունք չստանա ընտրություններին մասնակցելու: Մեզ մոտ հակառակն է, դրա հա­մար ամեն բանդիտ կարող է իշխանության գալ: Ընտրությունների վերաբերյալ օրենս­գիրք պետք է ընդունվի, որպեսզի շատերն իրավունք չստանան քվեարկելու գնալ, որից հե­տո պետք է հակամենաշնորհային օրենք ըն­դունել, դա աշխարհում կոչվում է դեկապիտալիզացիայի օրենք: Այս երեք օրենքները դնում ես Սահմանադրության հիմքում ու նոր Սահմա­նադրություն ես ընդունում: Բոլոր զարգացած երկրներն այս ճանապարհով են գնացել: Այս խորհրդարանին կարո՞ղ ենք ստիպել նման օրենք ընդունել: Չենք կարող: Դա ինքնասպա­նություն կլինի նրանց համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս