loader
«Իրատես». Գալուստ Սահակյան. «Որպես ՀՀԿ-ական, իմ գործն է զարգացնել հայոց միտքը»

«Իրատես». Գալուստ Սահակյան. «Որպես ՀՀԿ-ական, իմ գործն է զարգացնել հայոց միտքը»

Օրերս «Գելափի» հրապարակած սոցհարցման տվյալներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է: Սակայն իշխանության մաս կազմող ուժերի ներկա­յացուցիչները հայտարարում են, թե այդքան էլ մեծ վստահություն չունեն սոցիոլոգիական հարցումների հանդեպ: Այս և ներքաղաքական այլ թեմաների շուրջ «Իրատեսը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմ­բակցության անդամ Գալուստ Սահակյանի հետ:

- Ընդդիմությունն է՞լ է թաթախված կոռուպցիայի մեջ:

- Մի առիթով խոսում էին, թե ամբողջ կա­ռավարությունը թալանել է բյուջեն, իր համար բաներ է սարքել: Բայց դուք տեսեք, թե հազա­րավոր ձեռներեցներ ինչ տներ ու հարստու­թյուն ունեն: Այնպես չէ, որ օլիգարխիան միայն հանրապետականների մեջ է: Ես հան­րապետական եմ, քանի մարդ ուզում է ասի, թե օլիգարխ եմ ու մեծ հարստություն ունեմ, միևնույն է, այդ ասածները բանի տեղ չեմ դնի, քանի որ իմ խնդիրն ազգի պատմության մեջ լրիվ ուրիշ է: Բոլոր ազգերի մեջ էլ և օլի­գարխներ, և մենատնտեսներ կան: Բոլոր ազ­գերն էլ դրա դեմ պայքարում են: Այնպես չէ, որ ովքեր իշխանության են գալիս, ամեն ինչ հափշտակում ու իրենց տներն են տանում: Այդպես չէ: Մեր կյանքը կլավանա նաև այն դեպքում, երբ ժողովուրդը կարողանա սովո­րել հարգել իր առաջնորդներին: Սա նշանա­կում է հարգել պետությունը: Մեր ժողովուրդը չի կարող դեռ հասկանալ, թե ինչ է նշանա­կում անկախ պետություն ունենալը: Երբ այն գիտակցության հասնենք, որ մեր տղաների ապագան կախված է անկախությունից և պե­տության գոյությունից, հաջողություններն ավելի շուտ կգան:

- Դուք պետությունը նույնացնում եք ՀՀԿ-ի և նրա ղեկավարների հետ: Միթե՞ դա է անկա­խության ու պետության զգացումը:

- Ոչ, պետությունը ժողովրդին է պատկա­նում: Բոլոր կուսակցությունները ժամանա­կավոր գործընթացներ ապահովող մարմին­ներ են: Որպես ՀՀԿ-ական, իմ գործն է զար­գացնել հայոց միտքը, արժեքները: Ողջ աշ­խարհի հայերը պետք է զինվեն այս գիտակ­ցումով, որպեսզի ունենանք ամուր և երաշ­խավորված պետություն: Խորհրդային ժամա­նակներից է դեռ եկել, որ եթե լավ իշխանու­թյուն է, լավ ենք ապրել, եթե վատ իշխանու­թյուն է, վատ ենք ապրում: Այդպես չէ՞:

- Ի՞նչ եք կարծում մենք չենք հարգում պետությունը, թե՞ հիասթափվել ենք երկրից անկախության տարիների բոլոր իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով:

- Ժողովուրդը, եթե հարգում է պետական միավորները, ուրեմն հասկանում է՝ ինչ է պե­տությունը: Այսօր ՀՀԿ-ն է իշխանություն, պետք է հարվածեն հանրապետականներին, վաղը մեկ ուրիշն է՝ երկու ամիս հետո նրան էլ են հարվածելու: Սա գալիս է այն հանգաման­քից, որ մեր ժողովուրդը դեռ չի գիտակցել, թե ինչ է նշանակում անկախ պետություն: Մտա­ծում են, որ եթե անկախ պետություն ենք, ու­րեմն պետք է բոլորս հրաշալի ապրենք: Ապ­րելու խնդիրն այլ է, դա ժամանակակիցների խնդիրն է: Անկախ պետություն ունենալը հա­վերժական գործոն է: Եթե անկախ պետու­թյան մեջ դու քեզ քաղաքացի ես զգում, ար­դեն հզոր ես:

- Ընդդիմադիրները ՀՀԿ֊ին հաճախ են մե­ղադրում, որ անկախությունը «հանձնել» եք այս կամ այն տերությանը:

- Նախ պետք է ասել, որ այսօր Հայաստա­նում ընդդիմադիր ուժեր չկան, կան ընդդիմա­դիր գործիչներ, որոնք շատ քիչ են: Բոլորին թվում է, թե մենք ինչ-որ մի տերության կողմը պետք է գնանք, իսկ մենք մտածում ենք Հա­յաստանը պաշտպանելու և լիարժեք պետու­թյուն ունենալու մասին: Ընդդիմությունը կարծում է, որ պետք է գնանք Եվրոպա, մեզ այնտեղ լավ կընդունեն, չգնանք հանկարծ Ռուսաստան, մի մասն էլ ասում է բա որ ԱՄՆ գնանք, մեզ ո՞նց կընդունեն: Ոչ մի պետու­թյուն ոչ մի ժողովրդի չի ընդունում: Պետք է քո պետությունն այնպես առաջ տանես, որ այս կամ այն պետության հետ կարողանաս համագործակցել:

- ԵՄ համաձայնագրի ստորագրումից հե­տո ռուսական հեռուստատեսային թոք-շոուներում հնչած որոշ դիտարկումներ նսեմա­ցում չէի՞ն մեր պետության համար:

- Խնդիրը դիտարկեք նաև այն տեսանկյու­նից, թե մեզանում ընդդիմադիրներն ինչ են խոսում Ռուսաստանի մասին: Ռուս մեկնա­բանները քաղաքական մարմին չեն: Պետք է հաշվի առնել նաև, որ Ռուսաստանը 30-35 տոկոս մուսուլմանական ազգերով բնակեց­ված երկիր է, որտեղ կան տարբեր կուսակցություններ՝ իրենց տարբեր մտքերով: Իսկ ինչ վերաբերում է Նժդեհին, Նժդեհ նշանա­կում է հայ ժողովուրդ: Նրա գաղափարներով է այսօր առաջ գնում հայ ժողովուրդը: Չեմ կարծում, որ դրանից շատ պիտի նեղվենք ու մտածենք, թե ինչ են մեր մասին ռուսները մտածում: Տա Աստված, որ աշխարհը մտածի, թե մենք ինչ ենք իրենց մասին մտածում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս