loader
«Իրատես». Մարգարիտ Եսայան. Նախա­գահի չափորոշիչներն ինձ համար ընդունելի են

«Իրատես». Մարգարիտ Եսայան. Նախա­գահի չափորոշիչներն ինձ համար ընդունելի են

Մինչ ազգովին «թաթախված» ենք նախագահ ու վարչապետ ընտրելու խոսքուզրույցի մեջ, մոռանում ենք, որ այս ամենով երկիրը վերջնականապես անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին։ Իհարկե, բոլորին էլ պարզ է, որ անկախ այս կամ այն համակարգից, թելադրողը մեկն է լինելու, որոշումները մի տեղից են գալու և ընդամենը դակվելու են խորհրդարանում, թեև իշխանության ներկայացուցիչները շարունակում են հակառակը պնդել։ «Իրատեսի զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն է։

- Քննադատություններից վերջինը, հա­մաձայնեք, հիմնավոր է. խոսքը թանկացումների մասին է: Հարկային օրենսգիրք ընդու­նելիս, ԵԱՏՄ-ին անդամակցելիս մաքսային դրույքաչափերի բարձրացումների մասին նո՞ր իմացան իշխանությունները: Այսինքն, խնդիրները ստեղծել եք, հիմա էլ դրանց հետևանքնե՞րն եք փորձում վերացնել:

- Ճիշտ է, թանկացումներ կան, բայց ճիշտ չեք այն հարցում, երբ զուգահեռներ եք անց­կացնում հարկային օրենսգրքի և ԵԱՏՄ-ին անդամակցության միջև: Թանկացումները տարբեր պատճառ ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ: ՀՀ նախագա­հը խորհրդակցություն անցկացրեց և խստո­րեն հանձնարարեց, որ այն գործարարնե­րը, ովքեր միտումնա­վոր, ժամանակից առաջ անցնելով, ինչ-ինչ շահ հետապնդելով թանկացումներ են արել, պետք է պատժվեն ու հետևություններ անեն: Սա շատ կարևոր ազ­դակ էր, որ հանրապետության նախագահը տվեց: Թանկացումները տարբեր պատճառ­ներ ունեն (արդարացման համար չեմ ասում, մենք մեր պատասխանատվության բաժինը ունենք, որովհետև մենք ենք իշխանությունը, և մենք պետք է ելքեր գտնենք ժողովրդի վի­ճակը բարելավելու), բայց եթե հիշում եք, տարեսկզբին ու տարեվերջին թանկացումներ միշտ էլ եղել են: Նոր տարուց առաջ ու հետո զարմանում ենք, թե ինչու են թանկացումներ լինում: Ի՞նչն է տարօրինակ, այս տարի թանկացումն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարիներին: Այս տարի 2,5 տոկոս է եղել, նախորդ տարի 5: Այսինքն, հիմա ինչ-որ մարդիկ, ուժեր փորձեցին օգտագործել այս թանկացման թեման, գուցե դա պայմա­նավորված է նաև այն հանգամանքով, որ անցումային շրջանում ենք, նախագահ ու վարչապետ պետք է ընտրել: Սա էլ այդ ուժե­րի իրավունքն է: Իհարկե, կառավարությունն այս թանկացումներից տեղյակ էր ու գիտեր, որ այս խնդիրները կան ու լուծման կարոտ են: Այդ խնդիրները, բնականաբար, էլի կա­ռավարությունն ու իշխող ուժն են լուծելու: Բայց այս թանկացումների մասին աղմկել ավելի, քան բուն խնդիրն է, արդար չէ: Բարձ­րացրած աղմուկն ավելին էր, քան բուն իրա­վիճակը, որ մենք ունենք: ԱԺ նախագահի նախաձեռնությամբ լսումներ ենք անցկաց­նելու, որոնց ներկա կլինեն մասնագետներ և հանրամատչելի կներկայացնեն թանկացումները, այն, թե ինչ հետևանքներ կունենան դրանք, և ինչպես վիճակը մեղմել։ Լսումներիում հնչած տեսակետները հաշվի են առնվելու և ազդելու են գնագոյացման ու զսպման քաղաքականության վրա։

- Նախագահն ասաց, թե գուցե որոշ մարդկանց ագահության պատճառով են եղել թանկացումները: Հասարակությունը, ի վերջո, լսելու՞ է այն ագահների անունները, որոնք իր հաշվին միլիոններ են կուտակում:

֊ Համոզված եմ, որ կոնկրետությունը լավ բան է, և հույս ունեմ, որ երբ հաշվետվու­թյուն կներկայացվի, ու իրավիճակը կպար­զեցվի, նաև անուններ կհնչեն: Սովորաբար, բոլոր խնդիրներն առաջանում են այն բա­նից, որ մենք միշտ ընդհանրական գնահա­տականներ ենք տալիս: Բայց սա այդ դեպքը չէ, որովհետև մենք էլ ենք շահագրգիռ, որ անուններ հնչեն, ու մեղավորներն իրենց ար­ժանին ստանան: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի:

֊ Մտավորականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ապագա նախագահի չափորոշիչները նշելիս ասաց, որ նա պետք է լինի անկողմնակալ և քաղաքականությամբ չզբաղված անձ: Ասել է՝ մենք ապաքաղաքա­կան նախագա՞հ ենք ունենալու: Նախագա­հի պաշտոնը քաղաքական է, ինչպե՞ս կա­րող է քաղաքականությամբ չզբաղված մար­դը հավակնել այդ պաշտոնին:

- Չեմ ցանկանում մեկնաբանել նախա­գահի ասածը, բայց կնշեմ, որ նրա նշած չափորոշիչներն ինձ համար ընդունելի են: Այո, ապագա նախագահը պետք է հասարակու­թյան կողմից ընդունված լինի, պետք է տի­րապետի լեզուների, որպեսզի աշխարհի ղե­կավարների հետ իրենց լեզվով խոսի (մեզ համար պատիվ կլինի, որ մեր երկրի ապա­գա նախագահը մի քանի լեզու իմանա): Քա­ղաքականությամբ զբաղված չլինելու չափորոշիչը ես այլ կերպ եմ հասկանում: Մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, այս կամ այն կերպ վարկաբեկվում են: Այ­սինքն՝ նախագահն ակնարկում է քաղաքա­կան անբասիր կենսագրություն ունեցող մարդու մասին, որն ընդունելի կլինի բոլորի համար, որպեսզի երբ երկրի նախագահը որևէ խնդրի մասին խոսի, դա ընդունվի հարգալից և միանշանակ: Սա շատ կարևոր է: Կարծում եմ՝ հենց այդպես էլ լինելու է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս