loader
«Իրատես». Փաշինյանը պայման է դրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի առջև

«Իրատես». Փաշինյանը պայման է դրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի առջև

Ասում են թե շաբաթ օրը Հանրային ռադիոյի շենքի գրավումից հետո Ֆրանսիայի հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանը մինի-քննարկում է անցկացրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի ներկայացուցիչների հետ, և պայման է դրել, որ Ալեք Ենիգոմշյանը, Թամար Հովհաննիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը այս օրերին տեղի ունեցող միտինգների ընթացքում ելույթ չպետք է ունենան: Ճակատի ներկայացուցիչներին դա դուր չի եկել, սակայն նրանք չեն ցանկացել առարկել, համաձայնել են, ասելով` մենք քեզ չենք խանգարի, կլինենք քո կողքին ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես անհատներ, դու քո գործն արա:

Նույն օրը հայտարարություն են տարածել Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը»` շարժմանն աջակցելու և շարժման օրակարգը փոխելու առաջարկով, որի ենթատեքստում կրկին բռնությանը բռնությամբ պատասխանելու տրամաբանությունն է դրված եղել: «Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, նա այս պահին դեռ իրեն հեռու է պահում Ֆրանսիայի հրապարակից, որովհետև Նիկոլը փորձում է միանձնյա լիդեր լինել, ոչ մեկի հետ հաշվի չնստել»,- ասաց Ճակատի մեր աղբյուրը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս