loader
NYT. ԱՄՆ-ը դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի արդեն 2019-ին

NYT. ԱՄՆ-ը դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի արդեն 2019-ին

ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելում իր դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխել արդեն 2019 թվականին, ասված է հունվարի 18-ին լույս տեսած The New York Times-ի հրապարակման մեջ։

Ըստ համապատասխան աղբյուրների՝ ամերիկյան դեսպանությունը 2019-ին Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցում «ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան սպասվածից արագ է գործում»։ Պարբերականը նշում է, որ ինքը՝ ամերիկյան ղեկավարը, հունվարի 17-ին Reuters-ին տված հարցազրույցում նշել էր, որ նշված օպերացիան 1 տարուց ավելի ժամանակ կխլի։

«Հասկանալի չէ՝ Թրամփի խորհրդականները մինչև հինգշաբթի ասել էին նրան իրենց պլանների մասին», - պարզաբանում է պարբերականը։ Թրամփը հարցազրույցում ասել էր Երուսաղեմում լրիվ նոր դեսպանատան կոմպլեքս ստեղծելու մասին, ինչն էլ, ըստ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, կտևի ոչ պակաս, քան 3 տարի։ Պարբերականը հստակեցնում է, որ ԱՄՆ արտգործնախարությունը պլանավորում է դեսպանությունը տեղավորել Երուսաղեմում արդեն գոյություն ունեցող ԱՄՆ հյուպատոսության շենքում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս