loader
«Փաստ». Ամուլսարից հետո Քաջարանն է լինելու

«Փաստ». Ամուլսարից հետո Քաջարանն է լինելու

Օրեր առաջ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը Կապան քաղաքի տարածքում նկատել ու ահազանգել է, որ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը, խառնվելով Աճանան գետին, հոսում-լցվում են Ողջի գետը: Գետի վերին ավազանում գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը շահագործվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «Փաստ»-ատոր հետազոտություններ իրականացնելու համար նմուշառում կատարել: Ըստ այդ արդյունքների էլ պարզ կլինեն հետագա գործառույթները և աշխատանքների ընթացքը: Պեպանյանը նաև տեղեկացրեց, որ զրույցի պահին Բնապահպանության և ընդերքի տեսչությունը ստուգում է իրականացնում «Լիդիան Արմենիա» ընկերությունում Ամուլսարի հետ կապված, որի ավարտից հետո հաջորդը լինելու է Քաջարանը: Նշեց, որ ստուգումները երկար ժամանակ չեն պահանջի, և Քաջարանում սպասվող ստուգումները կիրականացվեն շուտով և համապատասխան ընթացակարգով:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով` 2018 թ. մարտին Ողջի գետի ջրի որակը Քաջարանից և Կապանից ներքև գնահատվել էր 5-րդ դասի, այսինքն՝ ամենավատ որակի ջուր՝ մոլիբդենի, պղնձի, մանգանի, կոբալտի բարձր պարունակություններով: Այն, որ գետի ջուրը աղտոտված է, նորություն չէ: Դիտարկմանը, թե այս դեպքում ինչ-որ տարբերակ չկա՞ մինչ փորձաքննության ավարտը խոչընդոտել թափոնաջրերի՝ Ողջի գետ թափանցումը, Պեպանյանը նկատեց, որ պետք է պարզել, թե ինչ ջրեր են թափվում գետ: Մինչդեռ, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքները վերաբերում են գետի ջրին, ոչ թե՝ այնտեղ թափվող թափոնաջրերին:

«Ընկերության նկատմամբ ինչ-որ բան կիրառելու համար հիմքեր են պետք, որը պետք է լինի տվյալ ահազանգի հիմքով ուսումնասիրությունների, վարչական վարույթի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում: Կամ պետք է ստուգում բացվի, որն ավելի լայնածավալ կուսումնասիրի ընկերության՝ բնապահպանական ոլորտում ամբողջ գործունեությունը և կփորձի բացահայտել իրավախախտումները, եթե այդպիսիք, իհարկե, կան»,- նշեց նա:

Մամլո քարտուղարի խոսքով, մինչ այս այդ տարածքում ստուգումներ չեն իրականացվել: Դեռ ավելին՝ 2015 թ. ստուգումները կասեցվել էին վարչապետի որոշմամբ և 2018 թ.–ից կրկին վերսկսվել: Ներկայումս վարչապետի հանձնարարականով մետաղական հանքերում պետք է ստուգումներ իրականացվեն և այդ շրջանակներում Քաջարանը երկրորդն է լինելու Ամուլսարից հետո:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս