loader
«Փաստ». Արամ Մանուկյան. «Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում»

«Փաստ». Արամ Մանուկյան. «Թող բոլորը գան ու պարծենան, որ եղել են մեր երկրի անկախության շարժման ակունքներում»

Փետրվարի 20-ը համարվում է Հայաս­տանի անկախության շարժման սկիզբը: Դա այն օրն էր, երբ Ազատու­թյան հրապարակում ամենամարդաշատ հա­վաքը կայացավ: «Փաստ»֊ը ՀԱԿ փոխնա­խագահ Արամ Մանուկյանից փորձեց պար­զել, թե այս օրերին ինչով է զբաղված կուսակ­ցությունը:

«Այն անեկդոտը լսել եք, որ ասում է՝ իմ գործ թողած, քո գործն եմ անում: Հիմա մենք մեր գործը թողած՝ իշխանության գործն ենք անում»,- ասաց Ա. Մանուկյանը: Իշխանության թողած հատկապես ո՞ր գործն են որոշել ավարտին հասցնել հարցին, քաղաքական գործիչը պատասխանեց, որ այս օրերին լրանում է 88-ի անկախության շարժման 30-ամյակը, որը ոչ միայն զարթոնք էր, այլև՝ լուսավոր պատմական շրջան, իսկ ժողովրդի կյանքում՝ լավագույն տարիներ:

«Եվ դա ունի թե՛ դաստիարակչական իմաստ, թե՛ մարդկանց ոգևորելու իմաստ: Այն նաև հազար ու մի դրական միտք է իր մեջ պարունակում: Այդ ընթացքում ողջ ժողո­վուրդը հաղթահարեց դարավոր վախի զգա­ցողությունը, բարդույթավորվածությունը, որ պետք է անպայման ուրիշի ենթակայությամբ կամ հովանավորությամբ ապրի: Այսինքն, արժանապատվության մեծագույն տոնա­հանդես էր շարժումը: Այս արժեքի մասսայա­կանացնելն ու ժողովրդին մատուցելը իշխա­նությունների թիվ մեկ գործը պետք է լիներ: Ժողովրդին հպարտության զգացում պետք է մատուցվեր, բայց կամ իշխանության խելքը չի հասնում, որ դա մեծագույն արժեք է, կամ դիտավորյալ չեն ցանկանում ոգևորել, որ­պեսզի ժողովուրդն ընկճված մնա, քանի որ ընկճված ժողովուրդն ավելի հեշտ է կառա­վարվում»,- ասաց Ա. Մանուկյանը: Քաղաքական գործչի կարծիքով իշխանու­թյունները իր նշած արժեքներով չեն ապրում: Ավելին, դեմ են ըմբոստ և ինքնիշխան քաղա­քացի ունենալուն: Եվ դա է պատճառը, որ այդ գործը մնացել է իրենց, ինչն իրենք հաճույ­քով են անում: Դա ոչ միայն քաղաքական գոր­ծընթաց են համարում, այլ՝ պայքարի ու սեփա­կան ժողովրդի ոգին բարձր պահելու միջոց: «Ինձ համար շատ կարևոր է, որ քաղաքա­ցին զգա, որ ինքը կարոդ է ինչ-որ բան անել: Որ ինքն է այն հերոսը, որը 88-ին հաղթեց իմպերիային, անկախություն ձեռք բերեց: Դրա արդյունքում Արցախում հաջողություն ձեռք բերեց, բայց հետո հայտնվեց այն մարդկանց ձեռքին, որոնց ձեռնտու է խա­վար սիրել, ոչ թե ազատությունը»,- ասաց Ա. Մանուկյանը:

Շարժման 30-ամյակի կապակցությամբ ՀԱԿ֊ը մեծ ցուցահանդես է կազմակերպել և բոլորին, առանց բացառությունների, հրա­վիրում է մասնակցել, որտեղ կներկայացվեն շարժման օրերին լուսանկարիչների կողմից ֆիքսած մոտ 200 կադր:

«Դրանք արխիվային և պատմական կադ­րեր են: Այդ օրը կցուցադրվեն նաև շարժման պաստառները, որոնք պահպանվել են Երևա­նի պատմության թանգարանում: Շեփորները 3-ն են եղել, որոնցից մեկը Պատմության թանգարանում է, մեկը մեզ մոտ է, մյուսը շեփորահար Աշոտ Միրզոյանի մոտ է, ով ի դեպ, նույնպես մասնակցելու է միջոցառմանը»,- ասաց Ա. Մանուկյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս