loader
«Փաստ». Արայիկ Մանուկյանը՝ ՀՌՀ նախագա՞հ

«Փաստ». Արայիկ Մանուկյանը՝ ՀՌՀ նախագա՞հ

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին լրանում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Դրանից երկու օր անց կհայտարարվի խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ: Այս պաշտոնի հավակնորդների պակաս, կարծես, չկա:

«Փաստի» հավաստի տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաև Արայիկ Մանուկյանը: Մեր աղբյուրի պնդմամբ, նա նույնիսկ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Թե ինչ պատասխան է ստացել, ճշտել չկարողացանք, սակայն Մանուկյանը  ասել է, որ անպայման առաջադրվելու է:

Ի դեպ, հավելենք, որ ժամանակին եղել է «Լրաբերի» տնօրենը, տասը տարուց ավելի, Ռուբեն Հայրապետյանի օրոք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը, ապա և՝ Հայրապետյանի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս