loader
«Փաստ». Դավիթ Տոնոյանին ճնշել հնարավոր չէ

«Փաստ». Դավիթ Տոնոյանին ճնշել հնարավոր չէ

«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևիցե ձևով»,֊ երեկ ասաց ՀՀ պաշտպա­նության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պա­տասխանելով հարցին, թե ռուսական կողմից ճնշում զգացել եք, թե՞ կարող ենք դադարեց­նել վարկը, սառեցնել և այլն: «Կա համագործակցային ու գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվելու չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»,֊ ասել է Տոնոյանը:

Ինչ վերաբերում է բուն 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին, ապա պաշտ­պանության նախարարը նշեց, որ այդ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: «100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մա­տակարարումն ընթացքի մեջ է»,- ասաց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանը մտադիր է նոր ռազմական վար­կի համար դիմել Ռուսաստանին, Տոնոյանն ասաց. «Հնարավոր է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս