loader
«Փաստ». Երկու բնակարան, ավտոմեքենա նվիրատվություն՝ փոխքաղաքապետի հայտարարագրում

«Փաստ». Երկու բնակարան, ավտոմեքենա նվիրատվություն՝ փոխքաղաքապետի հայտարարագրում

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 4 359 000 դրամ:

Նշված թվից 3 470 000 ՀՀ դրամը և 94 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 795 000 ՀՀ դրամ:

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում էլ նշված է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:

Հայկ Սարգսյանը 2006–2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29–ին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս