loader
«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները

«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները

ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: 

Ֆելիքս Ցոլակյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14 888 000 ՀՀ դրամ:

ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից:

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 465 460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1 816 499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս