loader
«Փաստ». Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշն աճում է

«Փաստ». Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշն աճում է

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երեկ «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկում ունեցավ պաշտպանու­թյան, մարդու իրավունքների, հանրային ռե­սուրսների, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն մար­տահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ:

ԹԻՀԿ ծրագրերի ղե­կավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կո­ռուպցիայի ընկալման համաթվով Հայաստա­նը ոչ հուսադրող իրա­վիճակում է: Ըստ նրա՝ թիվն ամենավատերից չէ, նույնիսկ հետխորհրդային մի քանի երկրների համեմատությամբ լավ է: Բայց բանն այն է, որ զբաղեցրած տեղը աղյուսակում իջ­նում է: Ըստ նրա՝ այլ երկրներում քայլեր են տարվում ընկալումը բարելավելու համար, իսկ, Հայաստանում այն բացակայում է:

Ի դեպ, միջազգային Freedom House-ի 2017-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանի ցուցանիշը 5,25 է՝ 1-7 թվերի տիրույթում, ինչն ըստ Հոկտանյանի՝ մտահոգիչ երևույթ է: Պարզվում է, որ Հայաստանն այսօր հայտն­վել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում, ինչը վերաբերում է հարկային օրենսդրության թափանցիկությա­նը: Աշխարհում կան սև ու մոխրագույն ցու­ցակներ՝ համապատասխանաբար 17 երկրների և 47 երկրների մասնակցությամբ: Վեր­ջինի մեջ է մտնում նաև Հայաստանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս