loader
«Փաստ». ՀՔԾ–ն արդեն բազմաթիվ զանգեր է ստացել Մարտի 1–ի վերաբերյալ

«Փաստ». ՀՔԾ–ն արդեն բազմաթիվ զանգեր է ստացել Մարտի 1–ի վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16–ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1–ի բացահայտմանը: Կարևորելով Երևանում 2008 թվականի մարտի 1–ին և 2–ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաև 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ:

«Փաստ»–ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ–ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս