loader
«Փաստ». Ի՞նչ ռեսուրսներ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը

«Փաստ». Ի՞նչ ռեսուրսներ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը հայտարարագրել է երկու բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Է. Փիրումյանը հայտարարագրել է նաև տեղեկություն հանձնած փոխառությունների վերաբերյալ: Այն կազմել է 13.200.000 ՀՀ դրամ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը գոյացել է 4 տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 1 960 000 ՀՀ դրամ, 3 790 220 ՀՀ դրամ, 561 000 ՀՀ դրամ և 1 200 000 ՀՀ դրամ:

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնից էլ տեղեկանում ենք 1 028 300 եկամտի մասին:

Էդգար Փիրումյանը եկամուտ է ստացել նաև գույքը օտարելուց, որը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ:

Եկամտի հանրագումարը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 12 139 520 ՀՀ դրամ: Էդգար Փիրումյանն այս պաշտոնին է նշանակվել օգոստոսին, հայտարարագիրը հրապարակվել է նոյեմբերի 6–ին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս