loader
«Փաստ». Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով

«Փաստ». Ինչո՞ւ է դաշնակցությունը հանկարծ «ոգևորվել» վարչապետ Կարեն Կարապետյանով

Վերջին ժամանակներս Հայ հեղափոխական դաշնակցության վե­րաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են՝ դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018-ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս: Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ-ից ավելի ջերմեռանդ էր պաշտպա­նում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ ան­ցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մա­կարդակով «դժվարանում էին» բարևել վարչապետին:

«Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակ­ցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չու­նի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ-ն չի քծնում, երբեք չի քծնում: Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյա­նը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ-ից ավելի հզոր կուսակ­ցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ու ՀՅԴ-ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ:

Բայց այս ամենը նրանք անում են խիստ զգուշությամբ ու մտավա­խությամբ: Որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, Կարապետյա­նի վարչապետության օրոք, նույն պառլամենտական հզոր ուժը չի գնա համաձայնության նաև վարչապետի հետ: Չնայած չի բացառվում նաև, որ այդ ուժը երկու դեպքում էլ չհամա­գործակցի իշխանությունների հետ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս