loader
«Փաստ». Ջավադյանն ու կինը միասին 80 միլիոն դրամի եկամուտ են ունեցել

«Փաստ». Ջավադյանն ու կինը միասին 80 միլիոն դրամի եկամուտ են ունեցել

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 1 միլիոն 297 հազար դրամի ներդրումներ է ունեցել:

Նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 131 միլիոն դրամ, 629 հազար ԱՄՆ դոլար ու 162 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 54 միլիոն 210 հազար դրամ, որից 25 միլիոն 50 հազար դրամը աշխատավարձ է, 310 հազար դրամը` շահաբաժին, 3 միլիոն 301 հազար, 6 միլիոն 128 հազար, 18 միլիոն 123 հազար և 1 միլիոն 264 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է: Կինը՝ Հասմիկ Մանուկյանը, հայտարարագրել է 52 միլիոն 500 հազար դրամ, 675 հազար դոլար և 252 հազար եվրո դրամական միջոցներ:

Նրա եկամուտները կազմել են 25 միլիոն 643 հազար դրամ, որից 3 միլիոն 55 հազար և 810 հազար դրամը աշխատավարձ է, 1 միլիոն 329 հազար դրամը` վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ մնացածն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս